Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
Economy

Համաշխարհային բանկն օժանդակում է ՀՀ-ում սոցաջակցության նորարարական ծրագրին. Դրանից կօգտվի ավելի քան 11 հազար մարդ

Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) նախագահ Միրա Անտոնյանը ստորագրեցին «Հայաստանում սոցիալական ինտեգրման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը։ Ծրագրի ֆինանսավորումն տրամադրել է Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամը (JSDF)՝ 2,7 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եռամյա դրամաշնորհի ձեւաչափով։

Ծրագիրը կազմել է Համաշխարհային բանկը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ. այն իրականացվելու է Հայաստանի սոցիալական աշխատողներին ներկայացնող՝ հասարակական, շահույթ չհետապնդող ազգային մասնագիտական մարմնի կողմից։

«Ուրախ ենք ստորագրելու այս Համաձայնագիրը քաղաքացիական հասարակության կազմակերպության հետ, որը ճապոնական դրամաշնորհի շահառուն եւ այս ծրագիրն իրականացնող կառույցն է»,- նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնoրեն Սիլվի Բոսութղոն։ «Այս ծրագրի նպատակն է զբաղվածության հնարավորությունների բարելավման միջոցով ավելի լավ ինտեգրել խոցելի անձանց եւ օգնել նրանց դառնալ հասարակության ավելի ակտիվ անդամներ»։

«Ճապոնիայի կառավարության անունից ցանկանում եմ ընդգծել այս ծրագրի հույժ կարեւորությունը», - նշեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան։ «Ես խորապես համոզված եմ, որ ծրագիրը նպաստելու է խոցելի բնակչության կյանքի բարելավմանը՝ հատկապես Հայաստանի մարզերում, եւ դա իրականացվելու է սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եւ նախանշված շահառուների մասնագիտական վերապատրաստման միջոցով»։

Ակնկալվում է, որ ծրագիրը կօգնի մեծացնել սոցիալական աջակցության նպաստներից եւ ծառայություններից օգտվելու հնարավորությունն ու ինքնազբաղվածության հարցում աջակցություն տրամադրել հասարակության ավելի քան 11,000 խոցելի անդամների Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու եւ Շիրակի մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներում։ Շահառուների ընտրության չափանիշներով առավելություն է տրվելու Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված՝ հաշմանդամ անդամ(ներ), մինչեւ 5 տարեկան երեխա եւ աշխատանքային տարիքի մոտիվացված չափահաս ունեցող տնային տնտեսություններին։

«Ծրագրի նպատակները համահունչ են կառավարության ներկայիս բարեփոխումների օրակարգին, հատկապես, խոցելի խմբերի զբաղվածության եւ ձեռնարկատիրական նախաձեռնությունների խթանման իմաստով, ինչն աղքատության հաղթահարման ամենահուսալի եղանակն է», - նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Նախարարությունը շարունակելու է օժանդակել ծրագրի իրականացմանը՝ խրախուսելով շահառուների ինքնաբավ կենսապահովման մեխանիզմները»։

Ծրագիրը, մասնավորապես, աջակցելու է՝

սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանը, որով կատարվում է շահառուների կարիքների գնահատում եւ ուղղորդում տարբեր ծառայություններ, այդ թվում՝ բուժօգնության տրամադրում, արտակարգ իրավիճակներում աջակցություն, երեխաների համար կրթական հաստատությունների հասանելիություն, մասնագիտական ու սոցիալական հմտությունների ուսուցում, հոգեթերապիայի եւ սոցիալական վերականգնման ծառայություններ, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվություն։ Այս նորարարությամբ գործի է դրվում անհատական դեպքի վարման մոտեցումը, որը թույլ է տալիս աշխատել ամենախոցելի եւ մարգինալացված բնակչության հետ՝ հասնելով մոտ 6000 ընտանեկան նպաստ ստացողների,

մոտավորապես 300 շահառուների ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը գործարարություն թեմայով ուսուցման եւ դրամաշնորհների տրամադրման միջոցով, որոնք նրանց կօգնեն դուրս գալ Ընտանիքների անապոհության գնահատման համակարգից։ Հիմնականում աջակցություն կստանան գյուղատնտեսության, (պարենային/ոչ պարենային ապրանքների) արտադրության/վերամշակման, հյուրատնային եւ հանրային սննդի, արվեստի եւ մշակույթի, ժամանցային ու առեւտրի ոլորտում տնտեսական գործունեության տեսակները։ Բացի այդ, այս բաղադրիչով աջակցություն կտրամադրվի ընտանեկան նպաստի ծրագրի շահառուներին՝ ինքնազբաղվածության գործող ծրագրերում տեղավորմանը, ինչպես նաեւ կտրամադրվի վերապատրաստում, գիտելիք եւ տեղեկատվություն եւ խորհրդատվություն ինքնազբաղվածության հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, այս բաղադրիչը կօգնի հասարակության մոտ 5000 խոցելի անդամների։

Առաջարկվող գործողությունները կամրապնդեն համայնքային ու տարածքային սոցիալական աշխատողների դերը՝ ընտանիքների համար առկա սոցիալական աջակցության նպաստների ու ծառայությունների հասանելիությունը բարելավելու հարցում։ Այս ծրագրով մեթոդական աջակցություն կտրամադրվի 200 սոցիալական աշխատողի եւ կզարգացվեն նրանց կարողությունները՝ թիրախային շրջաններում դեպքերի արդյունավետ վարման համար։

JSDF-ը հիմնադրվել է Ճապոնիայի կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից՝ որպես ամենից անապահով եւ խոցելի խմբերին ուղիղ աջակցության տրամադրման մեխանիզմ, որը գործում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված երկրներում։ Նպատակն է զարգացնել նրանց հնարավորությունները, հզորացնել եւ ամրապնդել նրանց մասնակցությունը սոցիալական եւ տնտեսական կյանքում։ Հիմնադրամը կառավարվում է Համաշխարհային բանկի կողմից։