Բերդի քաղաքապետի՝ թվով 6 անշարժ գույքն ու «ՄԱԶ–5551»–ը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Բերդ քաղաքի ղեկավար Հարություն Մանուչարյանը թվով 6 անշարժ գույք ունի: Այս մասին իմանում ենք Մանուչարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2016 թ. հայտարարագրից:
Մանուչարյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի երկու բնակելի տուն՝ Բերդ քաղաքում և Վարագավան գյուղում, կահույքի խանութի պահեստային մաս, բենզալցակայան, Կոտայքի մարզի Առինջ գյուղում՝ 800 քմ մակերեսով տնամերձ հողամաս, ինչպես նաև Բերդ քաղաքում բնակավայրերի կառուցապատման հողամաս: Մանուչարյանը հայտարարագրել է միայն մեկ շարժական գույք, այն է՝ 1990 թ. արտադրության «ՄԱԶ–5551» մակնիշի ավտոմեքենա:
Նշենք, որ Մանուչարյանը իր աշխատանքային կարիերան սկսել է որպես շրջանային ֆինբաժնի տեսուչ:
Այնուհետև 1990–1995 թթ. աշխատել է շրջանային սպառկոոպերացիայի առևտրի բաժնի վարիչ, 1995–2012 թթ. ղեկավարել է Հայաստանի էլեկտրացանցերի Բերդի տարածաշրջանային տեղամասի աշխատանքները: Իսկ 2012 թ. սեպտեմբերի 23–ին ընտրվել է Բերդի քաղաքապետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: