Լուրեր կան, որ մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց տեղեկություն տալ Քոչարյանի առողջական վիճակի մասին․ «Չենք մեկնաբանում»։ Լուրեր կան, որ մայիսի 8-ին Աննա Դանիբեկյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու է՝ ընդառաջելով վարչապետների միջնորդությանը։
«Որևէ փաստաբան իրավունք չունի կանխատեսումներով առաջնորդվել՝ մենք մեր կողմից ամեն հնարավորն անելու ենք, սակայն չմոռանանք, որ 2018թ. հուլիսից պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու որևէ իրավական հիմք չի եղել, չկա։ Ուրբաթ օրը մենք մեր բոլոր միջնորդությունները կներկայացնենք, կտեսնեք` ինչ կլինի»:
Աննա Դանիբեկյանն արձակուրդում չէ՞։ «8-ին պետք է վերադառնար, հետո էլ` մի հատ քիթ ունի, չէ՞, որն էլ կարծես արդեն վիրահատել է»:
Դուք մայիսի՞ն եք սպասում Վենետիկի հանձնաժողովի պատասխանին։ «Նստաշրջանը հունիսին է, սակայն մինչ այդ ՄԻԵԴ մեծ պալատը քննության է ընդունել ՀՀ ՍԴ-ի հարցադրումները. թե որ մարմինն ավելի շուտ իր կարծիքը կներկայացնի, դժվար է ասել` կապված կորոնավիրուսի հետ՝ ժամկետները մոտավոր են, պետք է սպասել»: