Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
Politics

Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի պատերի ներսում, Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, բազմաթիվ պետական փաստաթղթերում․ Միքայել Մինասյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով հերքում է ամեն ինչ և բոլորին, չի հերքել այն, ինչ ես պատմեցի օրեր առաջ, և չի հերքել այն, ինչ Արթուր Վանեցյանը հայտարարեց ամիսներ առաջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր հանդիպել ինձ հետ Հռոմում և քննարկել գործարք․ ես դադարում եմ զբաղվել ՀՀ-ում հասարակական և քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են, կամ շատանում են, եթե ես հրաժարվում եմ: Թե ինչու չի հերքել, ես շատ լավ գիտեմ, գիտի նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Մինասյանը:

Անդրադառնալով նախորդ տեսանյութից հետո եղած հարցերից առաջինին, թե Մինասյանն ինչո՞ւ չէր խոսում «Սերժի վախտ», Մինասյանը պատասխանեց. ««Սերժի վախտ խոսում էր ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, այն էլ պարզվեց, որ վերջինս կեսը սուտ էր ասում: Իրականում, ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, այնուհետև՝ դեսպան: Դուք ճանաչու՞մ եք այսօրվա այն անձնավորությանը, որը զբաղեցնում է նմանատիպ պաշտոն: Նա խոսու՞մ է, ես չեմ տեսել: Իսկ դեսպան լինելու ընթացքում՝ ընդունված չէ, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»,-ասաց նա:

Հաջորդ դիտարկմանը, թե եթե Մինասյանն արդար է, ազնիվ է, եթե չկա փաստ, թող գա ապացուցի իր ազնվությունը, կամ ինչո՞ւ այն ժամանակ չի ասել, որ Նիկոլ Փաշինյանը նման գործարք է առաջարկել, Մինասյանը պարզաբանեց, թե Հայաստանում չկա արդարություն և արդարադատություն․ «Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր, և այն մարդիկ, որ կատարում են իր ուղիղ հանձնարարականները, պատրաստ են ինձ կալանավորելու, ինձ ձերբակալելու, ինձ փակելու՝ առանց տալու ինձ հնարավորություն նույնիսկ խոսելու: Դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք. իհարկե՝ ոչ: Ես գալու եմ, որովհետև ինձ համար շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները, բոլորը ՀՀ-ում ենթարկվում են քաղաքական հետապնդումների, իրենց տները խուզարկվում են, իրենք հարցաքննվում են, բայց իրենք գիտեն, որ դա իմ ընտրած ճանապարհն է, և ես իրենց շնորհակալ եմ»,-ասաց նա:

Թե ինչո՞ւ չի պատմել գործարքի առաջարկի մասին, Մինասյանն ասաց. «Ուզում եմ հստակ ֆիքսենք մի կարևոր բան՝ ՀՀ-ում հիմա պատրաստ են լսել իրականությունը, այն ժամանակ մարդիկ պատրաստ չէին, չէին ուզում կամ չէին հավատում, որ այդ աստիճանի ստախոսը կարող է զբաղեցնել այդքան բարձր պաշտոն: Ես գիտեմ, որ դժվար է ընդունել փաստը, որ ՀՀ վարչապետը շարքային ստախոս է»:

Անդրադառնալով իր հայրենսիրության շուրջ կասկածներին, կամ այն պնդմանը, որ ինքը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ուրիշ պատճառներով, և ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հարցին՝ «ու՞ր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ.-երին», Մինասյանն ասաց.

«2008-2012թթ.-ն ես եղել եմ այն ադմինիստրացիայի մասը, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում: Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի: Երբ ես հասա Սուրբ Աթոռ ու տեսա, որ Ադրբեջանի լոբբինգն այնտեղ տիրում է ի վնաս ՀՀ-ի։ Ես ջախջախել եմ այդ լոբբինգը, ես կռվել եմ թուրքական ազդեցության դեմ։ Իմ հայրենասիրությունը կարող եք տեսնել Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում: Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը՝ ՀՀ-ում»,-ասաց նա՝ նշելով, թե այդ համատեքստում ցանկանում է պատմել մի պատմություն, որի մասին գիտեն շատ քչերը:

«Երբ 2015թ.-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ի լուր աշխարհի, խոսեց Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից: Մի քանի օր անց ինձ հրավիրեցին պետքարտուղարություն շտապ զրույցի, և բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որը ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում: Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ, ու երևի թե ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում է. ի՞նչը ներենք, իրենք չեն ընդունում այն, ինչը ուզում են, որ մենք ներենք»,-պատմեց Մինասյանը։

Նա նշեց նաև, որ իր հայրենասիրությունը դրսևորվել է նաև, երբ ինքն ու ընկերները կազմակերպել են PR ինֆորմացիոն պատերազմը Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դեմ: «Ես վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմում, ցավոք, նույնը չեմ կարող ասել Հայաստանի ներսում, որովհետև ոմանց հաջողվեց ստվերել մեր հաղթանակը, հայկական բանակի հաղթանակը: Ես ցավում եմ, որ ստիպված եմ հիշեցնել, թե ինչու եմ ինձ համարում հայրենասեր, բայց երևի դա ճիշտ է:

Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև համարում եմ նրան և իր Կառավարությանը ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ: Ես այդ եզրույթները ուղղակի չեմ օգտագործել, իմ հայրենասիրությունը, իմ անցած ուղին, իմ դաստիարակությունը ինձ թույլ չտվեցին, որ ես նույնիսկ մտածեմ, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ»,-ասաց նա:

Հարցին էլ՝ արդյո՞ք նա վախենում է, Մինասյանն ասաց. «Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ, բայց ես վստահ եմ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը և մեր ժողովրդին, մեր հասարակությանը հասցրել են այս վիճակին, պետք է վախենան, որովհետև նրանք դավաճանել են ամենակարևոր բանը՝ ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը, և ամենակարևորը՝ այդ մարդիկ դավաճանել են ՀՀ-ին: Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,-հայտարարեց Միքայել Մինասյանը: