Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Վահրամ Բաղդասարյանը նորմալ է համարում աղմկոտ խոսակցությունների թիրախում հայտնվելու փաստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է ԿԸՀ ներկայացված ՀՀԿ ցուցակը կազմված է այն տրամաբանությամբ, որ մինչև 64–րդ համարը ներկայացված են այն թեկնածուները, որոնք միայն համամասնական ցուցակով են մասնակցելու ընտրություններին: 65 համարից սկսած, ըստ ընտրատարածքների հերթականության և այբբենական կարգի, ներկայացված են կուսակցության ռեյտինգային թեկնածուների անունները: Ուստի այդ է պատճառը, որ օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցանկում 152–րդ համարն է զբաղեցրել:
«Նպատակահարմարությունից ելնելով որոշում ենք կայացրել մարզերում նույնպես հնարավորինս քաղաքական դեմքերով ներկայացված լինենք: Մենք ենք որոշել, թե ովքեր են ռեյտինգային կարգով մասնակցելու ընտրություններին: Սկզբում այն մասնակիցներն են, ովքեր ռեյտինգայինով ներկայացված չեն լինելու, ապա ռեյտինգային թեկնածուներն են ներկայացված»,– «Փաստին» ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Նա համաձայն չէ, որ ՀՀԿ–ի ցուցակում այս անգամ նույնպես հին դեմքերի պակաս չկա: Ընտրացուցակը քննադատողներն, ըստ նրա, այն ժամանակ են ուրախանում, երբ ՀՀԿ–ի ցուցակում խոցելի անուններ են գտնում: Սակայն պատգամավորի կարծիքով այն բավականին թարմացված է, իսկ ընտրողներին ամենևին էլ պետք չէ դատարկ խոսքերով համոզել: Փոխարենը՝ ՀՀԿ–ն էլ, օգտագործելով իր բոլոր ուժերը, պետք է ամեն ինչ անի, որպեսզի շահի ընտրողների վստահությունը:
«Մեր ցուցակը բավականին տրամաբանական և հնարավորինս քաղաքականացված է: Ինչ վերաբերում է ցուցակի տխուր լինելուն, եթե արդեն իսկ կան կարծիքներ, որ ՀՀԿ–ին կհաջողվի մեծամասնություն կազմել, ապա դա նշանակում է, որ մեր ցուցակը բավականին ուրախ է: Երկրորդ՝ մենք բոլոր քաղաքական ուժերին շատ լուրջ ենք վերաբերում, որևէ մեկի ուժերը չենք թերագնահատում և բոլորին համարում ենք մրցակիցներ: Մնացած հարցերի պատասխանը կտա հանրությունը»,– ասաց Վ. Բաղդասարյանը:
Խոսելով ընտրություններին Հայաստանի կոմունիստական կուսակցության մասնակցության մասին, նա նշեց, որ կուսակցությունն իր բացասական ու դրական կողմերով անցած 70 տարիների ընթացքում բավականին մեծ դերակատարում է ունեցել և քաղաքական պրոցեսներից երբևէ հետ չեն մնացել, իսկ վերջին տարիներին պարզապես բավականին պասիվ են եղել:
«Նրանք նույնպես բավականին երիտասարդացրել են իրենց ցանկերը և այնտեղ ներառել են քաղաքական դաշտում հայտնի մարդկանց, ինչը ողջունելի է: Եվ եթե նայեք, ԱՊՀ շատ երկրներում շատ տեղերում նրանք բավականին ակտիվ են, իսկ Ռուսաստանում մինչ օրս որևէ անգամ չի եղել, որ Կոմունիստական կուսակցությունն ինչ–որ ձևով ներկայացված չլինի քաղաքական դաշտում»,– ասաց Վ. Բաղդասարյանը:
Հայոց խորհրդարանի շուրջ ձևավորված ցածր վարկանիշ ունենալու մասին տեսակետը փոխելու համար Վ. Բաղդասարյանը ընտրողներին կոչ արեց ավելի զգոն լինել և ձայնը տալ այնպիսի քաղաքական ուժերի, որ հետագայում նման քննադատության առիթ չլինի: Բացի այդ, իշխող քաղաքական ուժի համար կարևոր է, որ ընտրություններն անխոցելի և ընկալելի լինեն ոչ միայն տեղական, այլև՝ միջազգային հանրության համար:
Հարցին, թե արդյո՞ք ՀՀԿ–ի վարկանիշի վրա չի ազդում հասարակության շրջանում տարածված ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները, որոնք արդեն իսկ թերահավատության և անվստահության մթնոլորտ են ձևավորել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց:
«Բնականաբար մեր ընդդիմադիրները պետք է նման հարցեր շահարկեն: Բոլորն են գիտակցում, որ չկա մի քաղաքական ուժ, որը ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմելու հավակնություն ունենա և նման աղմկոտ խոսակցությունների թիրախում չհայտնվի: Ես կոչ եմ անում և խնդրում եմ, որ եթե կան փաստեր, ապա բարձրաձայնվեն դրանք և մենք միանգամից կկանխարգելենք: Արդեն մամուլում որոշ անուններ հրապարակվել են, մենք դրանց հետքերով գնացել ենք և պարզել, որ պարզապես ստահոդ տեղեկություններ են: Երբ կլինեն փաստեր, մենք դրանց կանդրադառնանք»,– ասաց Վ. Բաղդասարյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: