«Շնող» ՀԷԿ-ի թեման «ջրվե՞ց»
2017թ. օգոստոսի 10-ի նիստում կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, նախատեսվում էր, որ ՀԷԿ-ը կարտադրի էլէներգիայի՝ երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Սակայն, ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի է, ինչ ՀԷԿ-ի շինաշխատանքները դադարեցված են և գրեթե ոչ մի գործընթաց չի կատարվում, այլ կերպ ասած՝ այս մի քանի հարյուր միլիոնանոց ծրագիրն ուղղակի «ջրվեց- գնաց»:
Հասկանալի է, որ սա պայմանավորված է բացառապես քաղաքական իրավիճակով և երկրում տեղի ունեցած գործընթացներով: Տեղացիների փոխանցմամբ՝ շինաշխատանքները դադարեցվել են անժամկետ, նաև անորոշ է, թե ի վերջո ինչ ճակատագիր է ունենալու հանրապետության էներգառեսուրսի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող հանգույցի կառուցման հարցը: