Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

«Սա­մա­սու­դի» վտանգ­ներն ու իշ­խա­նու­թյուն­նե­րի «բա­րի­կա­դա­վո­րու­մը»

Մեզ համար մեծագույն խնդիրներից մեկը եղել և շարունակում է մնալ բռնությունից զերծ հանրության ձևավորումը. երեկ ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների մեկնարկին իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հենց այդպիսի միջավայր է ձևավորված: ՀՀ-ն բռնությունից զերծ երկիր է, մենք պետք է ինստիտուցիոնալ առումով ձևավորենք բռնությունից զերծ հանրության տեսլականը և բռնության այն քարոզը, որ տեղ ունի ՀՀ-ում, դա, իմ գնահատմամբ, լուսանցքային երևույթներ են, հետցնցումային երևույթներ են և որևէ կասկած չկա, որ բռնություն քարոզող և բռնությամբ գործող ուժերը և անձինք, անկախ նրանից՝ իշխանության համակիրներն են, թե ընդդիմության, դուրս են մղվելու ՀՀ հանրային և քաղաքական կյանքից: Իհարկե, եթե դուրսմղման պրոցեսը տեղի կունենա հանրային պրոցեսների արդյունքում, դա այլ պատմություն է, իսկ եթե պետք է իրավապահ մարմիններն արձագանքեն դրան, դա բոլորովին այլ գործընթաց է»,-ընդգծել է Փաշինյանը:

Փաշինյանի խոսքի այս հատվածը միանգամայն համարժեք է, ու կարծում եմ՝ դրա տակ պատրաստ է ստորագրել Հայաստանի ցանկացած բանական քաղաքացի, այլ խնդիր է, որ վարչապետի շեշտադրումները միանգամայն փոխվել են խորհրդարանական քննարկումներից հետո, երբ նա պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս դեպքում՝ Փաշինյանը սելեկտիվ գնահատական է տվել՝ կենտրոնանալով միայն ՀՅԴ-ի վրա ու ըստ էության ակնարկելով, որ ավանդական կուսակցությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում ՀԱԿ ակտիվիստի ծեծի համար։ Այս պարագայում նույնպես գուցե խնդիր չառաջանար, եթե Փաշինյանը ընտրողական վերաբերմունք չցուցաբերեր ու դատապարտեր բոլոր այն ուժերին, որոնց սադրիչ գործողություններն, ըստ էության, պրովակացրեցին ՀՅԴ երեկվա անընդունելի ակցիան։ Խոսքը վարչապետի համակիրների հանրահավաքի մասին է, որտեղ հնչել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը ցխելու» կոչեր, ինչպես նաև՝ Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի։ Սակայն ամենաարտառոցն այն է, որ երեկ ոստիկանությունը հայտարարել է, թե մերժվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպի փաստերով քրեական գործերի հարուցումը։

Այս փաստը «նրբանկատորեն» շրջանցվեց Փաշինյանի կողմից, ինչի հետևանքով նրա խոսքը, բռնությունը դատապարտող հայտարարությունները կորցնում են օբյեկտիվությունը։

Եթե իրավապահ մարմինները իրենց բարձրության վրա չեն կամ քաղաքական իշխանության պատվերով չնկատելու են տալիս հեղափոխության կողմնակիցների բռնության կոչերը կամ անօրինական գործողություններն, ապա լայն հնարավորություն են բացում, այսպես կոչված, «ինքնադատաստանի» համար։ Գլոբալ առումով՝ բռնությունից զուրկ չի կարող լինել որևէ հասարակություն, որն անընդհատ ու հետևողականորեն «տեսակավորվում» է իշխանության կողմից։ Երբ երկրի ներսում անընդհատ տեղի է ունենում «թշնամու» փնտրտուք, ապա փոխադարձ բռնություններն անխուսափելի են։ Այդ մասին գրել եմ դեռ ամիսներ առաջ, երբ ահազանգում էի մեր հեղափոխության «ուկրաինացման» վտանգի մասին։ Վերջին օրերի իրադարձությունները միայն հաստատում են այդ կանխատեսման ճշմարտացիությունը, ու էսկալացիան ավելի է խորանալու, եթե իշխանությունը չդադարեցնի իր «բարիկադային» քաղաքականությունը, սելեկտիվ վերաբերմունքը, երկակի ստանդարտների կիրառումը։

Առհասարակ՝ մեր քաղաքական ու հանրային հարաբերությունների որակը լավագույնս բացահայտված է սոցիալական ցանցերում վերջին օրերին տեղի ունեցող քննարկումներում։ Մի կողմը ծեծն է արդարացնում, բռնության կոլեկտիվ ու հրապարակային քարոզչությունը, մյուս կողմն էլ իր ցինիկ պահվածքով ու սանձարձակ բառամթերքով հասունացնում է նոր բռնություն։ Իսկապես զզվելի է։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը թևակոխել է «ինքնադատաստանների» փուլ, ու այս գործընթացը լափելու է պետության ու նրա ինստիտուտների հեղինակությունը, երկիրը տանելու է ցնցումների ճանապարհով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ