Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
Politics

«Այն, ինչ հի­մա առա­ջարկ­վում է, Հա­յաս­տա­նի հա­մար կոր­ծա­նա­րար եմ հա­մա­րում»

Երբ հետհեղափոխական շրջանում պարբերաբար որոշակի գործոններով պայմանավորված` երկրում առկա մթնոլորտը սրվում էր, գերակշռում էին բռնության ու ատելության կոչերը, հույս կար, որ ժամանակի ընթացքում նման դրսևորումներ այլևս չեն լինի: Այդուհանդերձ, այսօր արդեն քննարկման թեման ինքնադատաստանն է:

Գնահատելով իրավիճակը հատկապես իրավական դաշտում հնարավոր խնդիրների տեսանկյունից՝ փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցնում է ավելի վաղ առկա տրամադրությունների մասին:

«Դեռ նախորդ տարվանից հասարակության մոտ ձևավորվեց մի կարծիք, ըստ որի, իրենք կարող են փողոցներ փակելով կամ որոշակի գործողություններ կատարելով՝ հեղափոխություն իրականացնել և իրենց կամքը թելադրել: Բնական է, որ յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր իրավունքները պաշտպանել, և բնական է, որ եթե իշխանությունները չեն կատարում իրենց վրա դրված պարտականությունները, քաղաքացու պարտականությունն իշխանությանը հեռացնելն է: Այնուամենայնիվ, այս ամենը մեզ մոտ ճիշտ հակառակ էֆեկտը տվեց. այժմ արդեն քաղաքացիներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենց կամքը կարող են պարտադրել այլոց՝ անկախ նրանից, այն օրինական, թե անօրինական է: Սա արդեն շատ ու շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Երբ քաղաքացու կողմից կա իրավունքի չարաշահում, երբ այդ իրավունքի չարաշահումը դրսևորվում է նաև նրանով, որ արդեն այլ քաղաքացիների իրավունքներ են սկսում ոտնահարվել, պետության դերն այդպիսի դրսևորումները կանխելն է»:

Նա շեշտեց՝ եթե կատարվում են հանցագործություններ, միանշանակ է, որ պետությունն իր դերը պետք է կատարի. «Անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ եթե պետությունը դադարում է իր այդ ֆունկցիան կատարել, ապա, բնականաբար, իրավունքների խախտումները շարունակվելու են: Եթե անձինք չեն ենթարկվելու պատասխանատվության օրենքով սահմանված կարգով, ապա գալու է այն պահը, երբ անձինք դիմելու են իքնադատաստանի: Եթե անձի իրավունքը խախտվում է, ոչ մի կերպ չի վերականգնվում, իր իրավունքները խախտած անձը չի ենթարկվում պատասխանատվության, ապա անձն ինքն է որոշում, թե ինչպես պետք է վերականգնի իր իրավունքները: Եվ արդյունքում ստացվում է այն իրավիճակը, ինչը, ըստ էության, մենք ունենք: Տեսանք, որ համապատասխան միջադեպերով քրեական գործեր չհարուցվեցին և անձինք դիմեցին ինքնադատաստանի»:

Փաստաբանի խոսքով, շատ ավելի լուրջ է իրավիճակը, երբ խնդիրներ են ծագում շատ ավելի լուրջ խախտումների հետ կապված. «Միաժամանակ շատ լուրջ խնդիր է, երբ պետությունն իր այդ գործառույթը չի իրականացնում և անձն ապօրինի մեղադրվում ու դատապարտվում է: Երբ անձն առանց նորմալ ապացույցների, նորմալ ընթացակարգերի դատապարտվում է, դա ևս հղի է լուրջ վտանգներով: Մեծ հաշվով, հասարակությունը պետության համապատասխան օղակներին վճարում է, որ իր կյանքը հանգիստ լինի, որ ինքը չդիմի ինքնադատաստանի, այլ իր փոխարեն այդ գործառույթը լիազորում է պետության համապատասխան օղակներին: Պետության դերը հենց դա է: Իսկ երբ իր կողմից լիազորված մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում, պետք է լինի այն, ինչ հիմա է կատարվում: Մենք դեռ թեթև դրսևորումներ ենք տեսնում: Եթե այսպես շարունակվի, հետևանքները շատ ավելի լուրջ են լինելու: Այն քաղաքացիները, որոնց թվում է, որ որոշակի գործողությունների դիմելով՝ կարող են իրենց կամքն այլոց պարտադրել, իրենք ևս պետք է հասկանան, որ դա հետևանքներ ունի»:

Լուսինե Սահակյանը վերոնշյալ իրավիճակը բնութագրելու համար կրկին ավելի վաղ ժամանակահատվածից է օրինակ բերում:

«Եղան փաստաբանների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց վիրավորելու դրսևորումներ: Այլ դրսևորումներ ևս եղան, բայց այդ ամենը, բացառությամբ ինչ-որ հայտարարությունների, կարծես, ոչ մի կերպ չկանխվեց: Ի վերջո, այդ ամենը պետք է բերեր ու հանգեցներ նրան, ինչն ունենք այսօր: Մենք պետք է սթափվենք ու հասկանանք, որ այսպես շարունակել հնարավոր չէ: Նոր իշխանությունները պետք է հասկանան, որ իշխանություն են և այսօր արդեն պատասխանատուներն իրենք են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Դատական համակարգի, մասնավորապես դատավորների նկատմամբ առկա մթնոլորտը փաստաբանը նույն տրամաբանության մեջ է դիտարկում, իսկ դատական բարեփոխումների անվան տակ այլ նպատակ է տեսնում:

«Մենք պետք է հասկանանք, որ թե՛ օրենսդիր, թե՛, մասնավորապես, գործադիր իշխանություններն իրավունք չունեն ազդեցություն գործադրել դատական իշխանության նկատմամբ: Այո, մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք այն մասին, որ դատական իշխանությունը Հայաստանում լուրջ խնդիրներ ունի: Ասել ենք, որ կան դատավորներ, որոնք բացարձակ պատկերացում չունեն իրենց պարտականությունների մասին և արդարադատություն չեն իրականացնում: Մենք անընդհատ շեշտել ենք բարեփոխումների անհրաժեշտության մասին: Բայց հիմա ի՞նչ ենք տեսնում. տեսնում ենք իրավիճակ, երբ բարեփոխումների լույսի ներքո իրականում փորձ է արվում ճնշել դատավորներին, այն մի քանի դատավորներին, որոնք արդարադատություն են իրականացնում: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ նման դատավորների քանակն ավելանա, բայց հիմա թիրախում հենց արդարադատություն իրականացնող դատավորներն են: Այո, բարեփոխումներ միանշանակ պետք է լինեն, բայց ոչ այն ճանապարհներով, որոնք հիմա են առաջարկվում»,-շեշտեց նա՝ նկատի ունենալով նաև վեթթինգը:

«Այն, ինչ հիմա առաջարկվում է, Հայաստանի համար կործանարար եմ համարում: Որովհետև ոչ ոք չի մտածում, թե դա ինչպես պետք է իրականացվի, ովքեր պետք է իրականացնեն, ովքեր պետք է լինեն դատավորներին փոխարինողները: Այսինքն, մեխանիզմները չմշակած` այսօր հարձակում են կատարում կոնկրետ դատավորների նկատմամբ»,-եզրափակեց Լ. Սահակյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ