Դատական «փոթորիկ մի բաժակ ջրում»
Դատավորների և ընդհանրապես իրավական համակարգում ընթացող գործընթացների առումով հետաքրքիր երևույթներ են կատարվում: «Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները լուրջ պարադիգմայի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ, այսպես կոչված, ներքին «վեթթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգում ստեղծված համապետական աղմուկն ընդամենը փոթորիկ է մի բաժակ ջրում՝ առավելապես հիմնազուրկ, ասել է թե՝ դատավորների մոտ 80 տոկոսի հետ կապված որևէ խնդիր չկա, և նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն պաշտոնավարել, եթե արհեստական հիմքեր և ճնշումներ չիրականացվեն նրանց նկատմամբ, ինչը, ի դեպ, երեկ բացառեց վարչապետը՝ նշելով, թե իրեն խամաճիկային դատարան պետք չէ: