Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Դա­տա­կան հա­մա­կար­գի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի առա­ջին նշան­նե­րը

Ռոբերտ Քոչարյանի գործով ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է. օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց անձնական միջնորդությունները հաշվի առնելով՝ Քոչարյանի խափանման միջոցը կալանքը չընտրել, ՀՀ վարչապետը, այնուհետև ԱԺ իշխող ուժի պատգամավորները ուղղակի կոչ արեցին ճնշում գործադրել դատական համակարգի վրա, ուղղակիորեն մասնակցեցին ճնումների իրագործմանը, մարդկանց կոչ արեցին փակել դատարանների մուտքերն ու ելքերը, որն իրականացավ: «Սա պարզ մեսիջ էր վերաքննիչ դատարանին, նաև ապագայում պարոն Քոչարյանի հետ առնչություն ունեցող բոլոր դատավորներին, թե ինչ տեղի կունենա, եթե երբևիցե նրանցից որևէ մեկը կհամարձակվի Քոչարյանի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը վարչապետի կամ ԱԺ մեծամասնություն կազմող ուժի սրտով չլինի: Սա ուղղակի եւ ամենաբիրտ ճնշումն էր իշխանական երկու ճյուղերի կողմից իշխանական երրորդ ճյուղի նկատմամբ: Սա աննախադեպ երևույթ էր, որն ուղղակի դարձրեց ոչ լեգիտիմ ցանկացած կայացվելիք դատական ակտ, որը կլինի պարոն Քոչարյանի դեմ: Այսինքն, ցանկացած դատական ակտ, որը կլինի այս ճնշման տակ կայացված, ի սկզբանե ոչ լեգիտիմ է»,-հայտարարել էր փաստաբանը:

Փորձառու փաստաբանի կանխատեսումներն իրականություն դարձան արդեն նախօրեին. վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բավարարեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 12-ի որոշումը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժել էր Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։

Արդեն նույնիսկ կարևոր չեն այն ֆորմալ մոտիվները, որոնք դրդել են դատավորին ինքնաբացարկ հայտնել։ Ավելի էական է այն հանգամանքը, որ երկրում ձևավորված տոտալ անհանդուրժողականության ու ճնշման մթնոլորտը բացարձակապես չի նպաստում դատական ռեֆորմին ու ճիշտ հակառակը՝ կաշկանդում է դատավորներին, որոնք նման իրավիճակում պարզապես հրաժարվում են քննել Ռոբերտ Քոչարյանի հետ կապված գործերը։ Մարդկայնորեն նման մոտեցումն ինքնին հասկանալի է. ոչ ոք չի ցանկանում դառնալ հասարակության անհանդուրժող, լ յումպենացված խավերի ու, առավել ևս, գործադիր իշխանության ճնշումների թիրախը և կայացնել ոչ թե օրենքից բխող, այլ այնպիսի վճիռ, որը հաճո կլինի նշյալների քիմքին։ Ու նաև ակնհայտ է, որ նման իրավիճակում Քոչարյանի գործը կքննեն դատավորներ, որոնք իշխանության համար հաճո որոշումներ կկայացնեն՝ փաստորեն ապալեգիտիմացնելով գործընթացը:

Սակայն խնդիրը պետք է դիտարկել ավելի գլոբալ համատեքստում։ Փաստորեն վեթթինգը դառնում է ոչ թե դատական ռեֆորմի խորհրդանիշ, այլ վերահսկելի դատական համակարգ ձևավորելու գործիք։ Սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, որը Հայաստանում իրական է դարձնում քաղաքական, սահմանադրական ճգնաժամի հեռանկարը։ Սրանք դատական համակարգի կապիտուլ յացիայի առաջին նշաններն են։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ