Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Երբ քա­նա­կը շփոթ­վում է որա­կի հետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին մայիսի 20-ին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե հասունացել է այդ իրադարձություններին առնչվող մի շարք հարցերին պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, վարչապետն այդ խնդրին անդրադարձել էր դատական ռեֆորմի համատեքստում ունեցած ելույթի ժամանակ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում խնդրին։ Մայիսի 30-ին իշխանական խմբակցության 47 պատգամավորների ստորագրությամբ ստեղծվել է 2016-ի ապրիլ յան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 պատգամավորից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովը նախօրեին գումարել է իր անդրանիկ նիստը, ու կարծում եմ՝ դեռ վաղ է գնահատականներ տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատելու խորհրդարանական այս ինստիտուտը։ Սկզբունքային հարցը թերևս այն է, թե մինչև ուր կհասնեն հանձնաժողվի ուսումնասիրությունները։ Գաղտնիք չէ, որ քառօրյա պատերազմի հետ կապված, այսպես կոչված, «դավադրության տեսությունը» ունի ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ասպեկտ, ու հիմա սկզբունքային է այն հարցը, թե արդյո՞ք Ա. Քոչարյանն ու իր գործընկերները կուսումնասիրեն նաև 2016-ի պատերազմը ծնող արտաքին գործոնները, թե՞ կսահմանափակվեն միայն ներքին բաղադրիչով՝ կասկածներ ծնելով, թե քննիչ հանձնաժողովը ստեղծվել է իշխանության ներքաղաքական օրակարգ սպասարկելու նպատակով։
Սակայն հանձնաժողվի գործունեությանը, դրա բովանդակությանն անդրադառնալու բազմաթիվ առիթներ դեռ կունենամ։ Հիմա ավելի սկզբունքային է այս համատեքստում քննարկել խորհրդարանական մեծամասնության, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների հարցը։

Քառօրյա պատերազմի հետ առնչվող հարցերի համապարփակ քննությունը կարող է արժանահավատ լինել ու ունենալ լեգիտիմություն, եթե գոյություն ունի քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ «Իմ քայլը» խմբակցությունն ի սկզբանե անտեսել է այս կարևոր հանգամանքը՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնելով միայն իր պատգամավորների ստորագրություններով։ Իհարկե, օրենքը նման ընթացակարգը չի արգելում, սակայն տարակուսելի է, որ «Իմ քայլն» առաջնորդվում է ՀՀԿ-ի ֆորմալիստական իներցիայով՝ ըստ էության, երկրորդական համարելով խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր երկու խմբակցությունների դիրքորոշումները, նրանց ներկայությունն՝ առհասարակ։ Սա բնավ չի խոսում խորհրդարանական ժողովրդավարական մշակույթի մասին։ Մյուս կողմից՝ խորհրդարանական մեծամասնությունն իր նման վարքագծով անուղղակիորեն ուղերձ է հասցեագրում, որ իրենից դուրս բոլորին համարում է «դավադիր» կամ նրանց գործունեության մեջ նման տարրեր է տեսնում։ Սա ավելի է խորացնում կասկածները, որ ստեղծված քննիչ հանձնաժողովը դառնալու է ոչ թե պատերազմի հետ կապված հանգամանքների համապարփակ ուսումնասիրության հարթակ, այլ՝ ազդեցության գործիք, որն, ըստ քաղաքական նպատակահարմարության, իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների դեմ։

Ի դեպ, ուշագրավ է, որ նման անհանդուրժողականություն խորհրդարանական մեծամասնությունը ցուցաբերում է նաև մյուս հարցերում, որոնք նույնպես քաղաքական ու հանրային կոնսենսուս են պահանջում։ Վեթթինգի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց միայն մայիսի 20-ին, սակայն դրանից ընդամենը մի քանի օր անց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, թե իրենք ունեն համապատասխան նախագիծ ու ընդդիմությունից առաջարկությունների են սպասում։ Ի՞նչ առաջարկություններ անեն «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն, եթե անգամ տեղյակ չեն խորհրդարանական մեծամասնության հեղինակած նախագծից, կամ՝ արդյո՞ք նպատակահարմար չէր այս կարևորագույն գործընթացի մեկնարկը տալ խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցությամբ։

Մյուս կողմից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը «նվեր» էր Նիկոլ Փաշինյանի թիմի համար՝ դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու տեսակետից, այլապես անհասկանալի է, որ վեթթինգի մասին վարչապետի հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո պարզվում է՝ խորհրդարանում արդեն պատրաստ է օրենքի համապատասխան նախագիծը։

Եթե խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվելու է «մենք շատ ենք, ուրեմն՝ ճիշտ ենք» բանաձևով, ապա խորհրդարանական բանավեճերն ու դիսկսուրսն ինքնին դառնում են անիմաստ՝ ավելի ամրապնդելով Հայաստանում ձևավորված անձնիշխանությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ