Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

«Քա­նի դեռ Սև­ա­նա լճի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քը մնում է պո­պու­լիս­տա­կան, իրա­վի­ճա­կը չի փոխ­վի»

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, ներկայացնելով «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, նշել էր, որ դրանով 3 կարևոր փոփոխություն է առաջարկում: «Նախ՝ սահմանում ենք, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Երկրորդ՝ լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է: Առաջարկվող երրորդ փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է, և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը», - ասել է Վարազդատ Կարապետյանը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ համակարծիք է այն տեսակետի հետ, որ նոր ՀԷԿ-եր չպետք է կառուցվեն, ավելին՝ եղածների քանակը պետք է կրճատվի: «Դրանք ոչ միայն Սևանին, այլև շրջակա միջավայրին լուրջ վնաս են հասցնում: Բայց Սևանի հետ կապված խնդիրները շատ ավելի լուրջ են, քան մեր պատգամավորները պատկերացնում են: Գիտնականները լուրջ ուսումնասիրություններ են կատարել, որտեղ պնդում են, որ մոտակա 5-6 տարիների ընթացքում Սևանից ընդհանրապես չի կարելի ջուր բաց թողնել, որովհետև դա խարխլում է էկոլոգիական հավասարակշռությունը, ինչն էլ հանգեցնում է Սևանա լճի ջրի որակազրկմանը և լճի էկոլոգիայի փոփոխմանը: Սակայն այս նոր օրինագծով առաջարկվում է պահպանել 170 մլն խմ ծավալով ջրառը, միևնույն ժամանակ բացառել դրանից ավելի ջրի բացթողումը:
Բայց նույնիսկ այդ դեպքում ունենք լուրջ վտանգներ: Այսօր Սևանա լճի ջուրը որակազրկվել է, ունենք ձկնապաշարների նվազման, ճահճացման խնդիրներ: Սա պետք է շատ լուրջ ուսումնասիրել, հետո նոր օրինագծեր ներկայացնել: Իսկ այդ ուսումնասիրությունները կան: Լուրջ մասնագետներ են դրանցով զբաղվել, բազմիցս ելույթներ ունեցել և ասել, որ 5-6 տարի Սևանա լիճը պետք է հանգիստ թողնել», - ասում է Ադամյանը՝ ընդգծելով, որ բոլորովին չի խոսվում լճի հատակի մաքրման անհրաժեշտության մասին: «Լճի հատակի մաքրումը շատ լուրջ նշանակություն ունի էկոհամակարգի պահպանության համար: Այն առաջին խնդիրներից մեկն է, որը չի արվում: Շեշտադրումը դրված է ՀԷԿ-երի կառուցման բացառման վրա, բայց Սևանում առկա իրավիճակի, էկոհամակարգի հետ կապված լուրջ ուսումնասիրություններ պատկան մարմինները չեն դիտարկել և չեն ուզում դիտարկել: Ըստ իս, դա արվում է այն պատճառով, որ Սևանից պարբերաբար բաց է թողնվելու 170 մլն խմ ծավալով ջուր, և կա վտանգ, որ ինչպես նախկին կառավարության ժամանակ, փոփոխություններ կմտցնեն օրենքի մեջ, և ջրառը կավելացնեն», - նշում է բնապահպանը:

Նա ընդգծում է, որ օրենքը պետք է ընդհանրապես բացառի Սևանա լճից ջրառը: «Սա է խնդիրը, հարցի մեխը, որը, ցավոք սրտի, ո՛չ նախկին, ո՛չ ներկա կառավարությունների օրոք չի դիտարկվում, որովհետև լուրջ դեբատներ լուրջ գիտնականների հետ չեն արվում, որպեսզի ներկայացվի լճի էկոհամակարգի վատթար վիճակը: Գիտնականներն իրենց կասեն՝ պարոնա՛յք, 5-6 տարի հանգիստ թողեք լիճը և գտեք ոռոգման այլընտրանքային ուղղություններ», - շեշտում է մեր զրուցակիցը:

Բնապահպանն ընդգծում է, որ այս օրվա դրությամբ սխալ է Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր: ««Fresh water» հասկացողությունը վերացել է, քանի որ անխնա շահագործել ենք լիճը, ամբողջ էկոլոգիան փոխվել է, և Սևանա լճի ջուրը դիտարկել որպես խմելու ջուր, սխալ է: Սա կհաստատեն գիտնականները և ջրագետները: Սրա մասին պետք է բացարձակ չխոսել: Քանի դեռ Սևանի նկատմամբ մեր վերաբերմունքը մնում է պոպուլիստական մակարդակի վրա, իրավիճակը չենք կարող փոխել», - հավելում է բնապահպանը՝ եզրափակելով. «Պետք է մաքրվի լճի հատակը, տարեցտարի բարձրանա ջրի մակարդակը, 5-6 տարի լճից որևէ ծավալով ջրառ չիրականացվի, արդյունքում ինքնամաքրում տեղի կունենա, ձկնապաշարները կավելանան, էկոլոգիան կփոխվի, և գուցե տարիներ հետո խոսենք նրա մասին, որ հնարավոր է լճի ջուրը որպես «fresh water» դիտարկել», - ասում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ