Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

«Հա­յաս­տա­նյան վեր­նա­խա­վը պետք է ամ­բող­ջու­թյամբ վե­րա­դառ­նա նախ­կին ել­ման դիր­քե­րին»

Ադրբեջանի կողմից ձեռնարկված միտումնավոր քայլերի, սահմանին վերջին սրացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Արցախի ՊԲ-ի կոշտ հայտարարություններին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը: Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր իր սպայի մահվան մասին, իսկ հունիսի 1-ին հայտնի էր դարձել, որ հակառակորդի կրակոցից 19-ամյա հայ զինծառայող է զոհվել: Անդրադառնալով իրավիճակին, այդ համատեքստում խոսելով ստեղծված ֆոնի ներքին ու արտաքին բաղադրիչների մասին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «Իրենց բանակում ոչ մարտական կորուստ եղավ, ինչը փորձեցին նեկայացնել որպես մարտական: Այնուհետև հետևեց մեր զինծառայողի խոցումը։

Իհարկե, այս առումով կարելի է դիպվածային մեկնաբանություն տալ ու ասել, որ իրենք փորձեցին պատասխան տալ: Իրականում գուցե ինչ-որ մակարդակներում դա ճիշտ մեկնաբանություն կլինի, բայց ավելի ճիշտ է խնդիրը մեծ համապատկերում դիտարկել: Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխական դեպքերից արդեն մեկ տարի է անցել: Առաջին փուլում Ադրբեջանի վերնախավն ակնկալիք ուներ այն առումով, որ հայաստանյան նոր վերնախավը, որը, ինչպես նշվել էր, ժողովրդավարական է, ավելի լիբերալ ու ժողովրդի կողմից ընտրված, արցախյան հարցում զիջումների գնալու համար ոչ մի կաշկանդում չպետք է ունենա: Ադրբեջանն այդ ակնկալիքը փորձում էր թե՛ հայկական կողմին, թե՛ միջազգային գործընկերներին ներկայացնել: Եվ տրամաբանական էր, որ իրադրությունը կամաց-կամաց պետք է վերադառնա այն վիճակին, որում նախորդ իշխանությունների օրոք էր»:

Էդգար Էլբակյանն այդ առումով դիտարկում է ՀՀ ԱԳՆ-ի՝ դեռ փետրվարից արված հայտարարությունները: «Իսկ վերջին հայտարարությունն ասվածի «թագ ու պսակն» էր: Խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների երկու կարևոր կետերի՝ հրադադարի մեխանիզմների վերահսկողության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման մասին է: Մենք հետ էինք գալու այս կետին, որովհետև արցախյան հակամարտությունն է այդպիսին: Այն ունի խորը, տասնամյակներով արմատավորված կառուցվածք: Եվ եթե անգամ նաև Ադրբեջանում իշխանափոխություն լինի, հակամարտության կառուցվածքը դրա արդյունքում միանգամից չի փոխվելու, այն շատ ամուր է: Եվ հենց այս համապատկերում ես կտեղավորեի Ադրբեջանի ագրեսիվ ռազմական վարքի վերադրսևորումը: Ի դեպ՝ իրենց ագրեսիվ ռազմական վարքն այս մեկ տարվա ընթացքում երբևէ չէր էլ մարել: Երբ իրենք մեծամասշտաբ զորավարժություններ են անում, երբ թարմ ուժեր են բերում երկրորդ, երրորդ գիծ, ապա դա էլ է ագրեսիվ ռազմական վարք: Պարզապես շատ հաճախ թյուր տպավորություն է ստեղծվում, թե սահմանին հանգիստ է: Այդ տպավորությունը մնում է մինչև այն պահը, երբ սահմանին կրակոց է լինում, ինչի հետևանքով զինծառայող է զոհվում: Այն պահից, երբ հայաստանյան ցանկացած վերնախավ փորձում է Ադրբեջանին ատամ ցույց տալ ու խաղաղություն պարտադրել, Ադրբեջանը չի ունենում այլ գործիքակազմ, քան իրավիճակը սահմանին թեժացնելն է: Միշտ է այդպես եղել և հիմա էլ է այդպես»,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, նա ընդգծեց, որ այն մեզ մոտ շատ գերագնահատված է ընկալվում: «Լայն հանրային ընկալումն այն է, որ բանակցային գործընթացը պետք է լուծի հակամարտությունը, բայց այսօրինակ հակամարտությունների դեպքում այդպես չի լինում: Բանակցային գործընթացից ոչ թե գերագնահատված, այլ շատ հստակ ու կոնկրետ ակնկալիքներ պետք է ունենանք: Այս առումով հայաստանյան վերնախավը պետք է ամբողջությամբ վերադառնա նախկին ելման դիրքերին, այսինքն՝ այն դիրքերին, որն ինքը ժառանգել է նախորդ վերնախավից: Հստակորեն պետք է պնդել, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն: Դա ամենաառաջին քայլն է, որից հետո միայն կարող են սկսվել բովանդակային, օրինակ՝ խաղաղությանը միտված պայմանագրի բանակցությունները: Մի ժամանակ մեզ մոտ հղում կատարվեց այն հանգամանքին, որ Ադրբեջանը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների պայմանները չի ընդունում: Հիմա պետք է պնդել, որ բանակցային օրակարգը վերադառնա այդ կետին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Իսկ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասով Էդգար Էլբակյանը և՛ դրական, և՛ բացասական հանգամանքներ է առանձնացնում. «Արցախի՝ բանակցային կողմ դառնալու մասով ես միշտ մտավախություն եմ ունեցել: Արցախը, որպես կողմ, սուբյեկտ, կարծես թե, մեր անվտանգության բարձիկը լինի: Վատագույն սցենարով, եթե, օրինակ, ՀՀ-ին բանակցային սեղանին ինչ-որ տհաճ լուծում են պարտադրում, Արցախը միշտ կա, միշտ կարելի է ասել՝ մենք սա պետք է նաև Արցախին ներկայացնենք: Իսկ եթե Արցախը նույնպես բանակցային սեղանին է, տեսականորեն երկուսին միաժամանակ կարող են «նեղը գցել»: Մյուս կողմից՝ կա դրական հանգամանք. ստացվում է՝ երկու հայկական կողմ բանակցային սեղանին, երկուսն էլ հայանպաստ տեսլականով և մեկ ադրբեջանական կողմ: Եթե երկրորդ սցենարի առավելությունը գերակշռում է բացասականին, ուրեմն հայաստանյան ցանկացած վերնախավի, որը կկարողանա Արցախը բանակցային կողմ դարձնել, շնորհակալություն կհայտնեմ: Բայց, միևնույն ժամանակ, ինչպես ասում են, քաղաքականությունը հնարավորի արվեստն է: Մենք տեսանք, որ նոր վերնախավը փորձեց դա անել, բայց եղավ և՛ միջազգային համայնքի, և՛ Ադրբեջանի հակազդեցությունը: Եվ հիմա, նորից եմ շեշտում, առնվազն պետք է վերադառնալ այն վիճակին, որը կար նախքան 2018թ. ապրիլ-մայիս ամիսները»:

Ինչ վերաբերում է վերոնշյալ սրացման մեջ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև հակասությունների ֆոնի ազդեցությանը, քաղաքագետը նշեց. «Լայն առումով Արցախյան հակամարտությունը ընդհանուր ուժային բալանսի մասին է: Այդ իմաստով խոսքը պարզապես այն մասին չէ, թե ով քանի տանկ ունի: Եվ, այո, հայկական կողմի դիմադրողականությունը, ուժը ձևավորվում է նաև Ստեփանակերտում և Երևանում իշխող վերնախավերի ներդաշնակ, համարժեք հարաբերություններից: Եվ եթե այդպիսի խնդիր կա կամ եթե մի օր նման խնդիր լինի, բնականաբար, այդ մասով բալանսն ի վնաս մեզ է շրջվելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ