Վալերի Օսիպյանը կադրային նշանակում է արել. սպասվում են նոր փոփոխություններ
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Դ. Սարգսյանն ազատվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետի պաշտոնից:
Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Գարիկ Գերասիմյանը: Առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ ՀՀ ոստիկանության համակարգում: