«Իրավունք». «Մանվել Գրիգորյանը գիտեր՝ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված»
«Իրավունք» թերթը գրում է. «Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանն «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել.
«Երբ մայիսի 28-ին զորավարը ԵԿՄ վարչության եւ անդամների հետ մասնակցում էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա տոնախմբությանը, արդեն իսկ լավ գիտեր, որ նա լարած թակարդի մեջ է, որովհետեւ հենց վերջին ժողովի ժամանակ արտահայտել էր կարծիք, որ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված:
ԱԱԾ-ն հրապարակավ վարկաբեկեց գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը, ստեղծեցին շոու, որպեսզի նրա հանդեպ իրականացվի ուղիղ վենդետա: Սա կատարվեց ի պատիժ այն բանի, որ նա ժամանակին այդպես էլ չմիացավ Նիկոլին ու Լեւոնին, որպեսզի իրականանա հեղաշրջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում