Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

«Լուսավոր Հայաստան». կառավարության կառուցվածքի անորոշության հետ կապված՝ պատային իրավիճակ է ստեղծվել

Կառավարության կառուցվածքի անորոշության հետ կապված՝ երկրում պատային իրավիճակ է ստեղծվել։ Այս մասին զրույցում ասել է խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նա հիշեցրել է, որ կառավարության կառուցվածքի եւ կազմի հաստատումից հետո նախարարների կաբինետը 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնի իր ծրագիրը։ Իսկ հիմա այդ ամբողջ գործընթացը անորոշության մեջ է թաղվել։ Պատգամավորը նաեւ դժգոհել է, որ կառավարությունում անցկացնում են փակ քննարկումներ այդ բոլոր հարցերի շուրջ, իսկ խորհրդարանը տեղյակ չէ, թե ինչ որոշումներ են ընդունվում։

Ինչպես ընդգծել է Գորգիսյանը, խորհրդարանի քննարկմանը կառավարության ծրագրի ներկայացման հարցում գործող իշխանություններն այդ գործընթացը ձգձգելու մեխանիկական եւ օրինական հնարավորություն չունեն, քանի որ Սահմանադրությունում նշված են կոնկրետ ժամկետներ։ Սակայն, ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքին, ապա այստեղ, քաղաքական գործչի խոսքով, իշխանությունների ձեռքերն ազատ են, եւ նրանք կարող են ձգձգել այդ գործընթացը։ «Այսինքն՝ կա ծրագիրը դիտարկման ներկայացնելու հնարավորություն։ Բայց դա կլինի անտրամաբանական, քանի որ կառավարության ծրագիրը պետք է մշակեն բոլոր ոլորտների պատասխանատուները։ Բայց եթե չկան մարմիններ, որոնք մշակում են այս կամ այն ոլորտի ռազմավարությունը, ապա այդ ծրագիրը կդառնա փաստաթուղթ, որը կենացներ կհիշեցնի, որոնցում միայն լավ ցանկություններ են նշվում։ Իրականում չեն լինի կոնկրետ պատասխանատու անձինք, որոնք կպատասխանեին այն հարցին, թե ինչպես ու ինչ կերպ են իրենք պատրաստվում իրականացնել եւ կյանքի կոչել այդ փաստաթուղթը։ Այսինքն՝ Ազգային ժողով կգան մարդիկ՝ ծրագիրը ներկայացնելու նպատակով, որոնք, գուցե, ապագայում չեն ներկայացնի այս կամ այն ոլորտը»,- պարզաբանել է «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը։

Խմբակցության քարտուղարը տարակուսանք է հայտնել այն առիթով, որ կառավարության ծրագրում պետք է ներկայացված լինի, օրինակ, պետության ռազմավարությունը մշակույթի վերաբերյալ, բայց նախարարը, որը ոլորտի պատասխանատվությունն է կրում, այդպես էլ չի ներկայանա պատգամավորների առջեւ, քանի որ պատրաստվում են գերատեսչությունը միացնել կրթության եւ գիտության նախարարությանը։ «Հիմա ո՞վ է ներկայացնելու այդ ծրագիրը։ Ո՞ւմ ենք մենք հարցեր տալու։ Ո՞վ է պատասխանատուն՝ կրթության եւ գիտության նախարա՞րը, թե՞ մշակույթի նախարարի պաշտոնակատարը։ Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ սկզբում պետք է ներկայացվի կառավարության կառուցվածքը, հետո նոր արդեն մնացածը»,- ամփոփել է Գեւորգ Գորգիսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին լրացել է 15-օրյա ժամկետը, որը տրված էր վարչապետին կառավարություն ձեւավորելու համար։ Սակայն նշանակված է 12 նախարար 17-ից, իսկ խորհրդարանը անգամ չի սկսել կառավարության կառուցվածքի բարեփոխման օրինագծի քննարկումը, որով նախատեսվում է 5 նախարարության օպտիմալացում։ Նախարարների կաբինետը համարվում է մասամբ ձեւավորված։ Կառավարության ձեւավորումից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունը պարտավոր է խորհրդարան ներկայացնել իր գործունեության հնգամյա ծրագիր։