Հայաստանի իշխանությունները պետք է հաշտվեն երկրում ազատ մամուլի գոյության հետ․ Փորձագետ
Նոր իշխանությունները չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանում կան ազատ լրատվամիջոցներ: Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքերով, տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր ժամանակին լրագրողներ են եղել, չգիտեն, որ կան նաեւ ազատ լրատվամիջոցներ, որոնք աշխատում են եւ գոյություն ունեն միայն իրենց վարկանիշի հաշվին: «Իշխանությունները դժգոհում են, որ լրատվամիջոցները լուսաբանում են ամենաաղմկահարույց դեպքերը եւ մեղադրում են նրանց կողմնակալության եւ քննադատության մեջ: Այնուամենայնիվ, նրանք մոռանում են, որ լրատվամիջոցները միշտ քննադատել են իշխանություններին, այդ թվում նաեւ նախկին իշխանությունների օրոք․ սա է նրանց աշխատանքը», - նշել է փորձագետը:
Անդրադառնալով մարտի 1-ին գործի բացահայտման գործընթացին՝ քաղաքագետը շեշտել է, որ հասարակության մեջ դեռեւս հարցեր են մնում այդ գործով: «Իշխանությունները կենտրոնացած են միայն Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց մենք մինչեւ հիմա դեռ չգիտենք, թե ով է կրակել քաղաքացիներին եւ սպանել նրանց: Մենք գիտենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է այն հոդվածը խախտելու մեջ, որն այն ժամանակ չի էլ եղել», - նկատել է Ենոքյանը:
Անդրադառնալով բանտում Մհեր Եղիազարյանի մահվան թեմային՝ Աղասի Ենոքյանը նշեեց, որ առաջին հերթին մտահոգված է, որ հասարակությունը մինչեւ վերջին պահը լայնորեն տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվում: «Հացադուլի էությունն իր վրա ուշադրություն հրավիրելն է, սակայն Մհեր Եղիազարյանը դրան չհասավ: Հարցն այն է, թե ինչու հասարակությունը չգիտեր այդ մասին: Իսկ նրա մահվան համար, բնականաբար, պատասխանատու են իշխանությունները», - եզրափակել է փորձագետը:
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը ձերբակալվել էր դեկտեմբերին: Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, «Հայկական արծիվներ – Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը 2014 թվականի փետրվարից մինչեւ 2018 թվականի հոկտեմբերը, անձամբ կամ այլ անձանց միջոցով չարաշահել էր մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զինծառայողների վստահությունը՝ աշխատանքի տեղավորման կամ պաշտոնի մեջ առաջխաղացման պատրվակով նրանցից շորթելով 180 հազար դրամից մինչեւ մինչեւ 10 հազար դոլար՝ ընդամենը 4 միլիոն 775 հազար դրամ: Ի նշան բողոքի՝ նա հացադուլ էր հայտարարել, որը տեւեց 44 օր: Այն դադարեցնելուց հետո Եղիազարյանի կյանքը փրկել հնարավոր չեղավ։