Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia
Politics

Համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ Քոչարյանի կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված է. փաստաբան

Մենք պնդում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը ոչ իրավաչափ է, անհիմն, և խախտում է Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրված վերջինիս իրավունքները։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, բրիտանացի իրավաբան Էդվարդ Ֆիցջերալդը՝ նշելով, որ այս պահին իրավաբանական թիմը երկու գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ։

«Պրն․ Քոչարյանին ուղղված մեղադրանքները անորոշ են և շինծու։ Գրեթե համոզված եմ՝ շուտով կհաստատվի, որ քրեական հետապնդումը և կալանավորումը քաղաքականորեն մոտիվացված են։ Դա շատ կարևոր կլինի ոչ միայն մեր, այլև Հայաստանի ամբողջ հասարակության համար։ Ներկայումս թիմը աշխատում է մեկ ուրիշ գանգատի վրա առ այն, որ պրն. Քոչարյանը արդար դատաքննության բացակայության, այսինքն՝ արդարադատության մերժման զոհ է։ Կան բավարար ապացույցներ, որ իշխանությունները ձախողել են Կոնվենցիայով ամրագրված ընդհանուր և հատուկ երաշխիքների ապահովումը։ Քրեական դատավարությունում խախտումները և երաշխիքների բացակայությունը անկասկած ստեղծում են արդարադատության մերժման մի ամբողջ համակարգ Հայաստանում։

Թույլ տվեք ներկայացնել մի քանի վառ օրինակ։ Նախ, 2018թ.-ի դեկտեմբերին Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի դատավորի նշանակումը ոչ իրավաչափ էր և բացահայտորեն հակասում էր ներպետական օրենսդրությանը։ Դատավորների վրա ներքին և արտաքին ազդեցություն է գործադրվել (օրինակ` ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ղեկավարների միջև հայտնի հեռախոսային խոսակցությունները)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները, որոնք խախտում են անմեղության կանխավարկածը։ Նրանք համոզմունք են ձևավորել հասարակության շրջանակներում, որ պրն. Քոչարյանը մեղսագործ է, որն էլ կաշկանդում է դատարանին՝ փաստերը ճիշտ գնահատելու։ Որոշ լրատվամիջոցներ սկսել են ատելություն սերմանող մամլո արշավներ՝ բացասականորեն ազդելու արդար դատաքննության վրա՝ ձևավորելով հանրային կարծիք և ազդելով Քոչարյանի անմեղության կանխավարկածի վրա։ Եվ այս օրինակները կարելի է շարունակել»,– ասել է փաստաբանը։

Էդվարդ Ֆիցջերալդը վստահ է, որ գործն ունի քաղաքական դրդապատճառներ։

«Վերաքննիչ դատարանը հապճեպորեն հրապարակեց կալանքի որոշումը 2018թ.-ի դեկտեմբերի 7-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։ Պրն. Քոչարյանը կալանավորվել է անորոշ և շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է՝ ակնհայտորեն վերջինս պատժելու նպատակով (այս համատեքստում է օգտագործվում վենդետա հասկացությունը) և կանխելու նրա մասնակցությունը որևէ քաղաքական գործընթացներին։ Իշխանությունները նաև ճնշում են գործադրում մարդկանց վրա` փորձելով ձեռք բերել ապացույցներ, որոնք կարող են հետագայում օգատագործվել Քոչարյանի դեմ։

Ակներև է, որ նախագահը զրկվել է ազատությունից քաղաքական դրդապատճառով։ Դատախազությունը և քննչական մարմիններն իրենք էլ գործում են չբացահայտված բայց ենթադրելի մոտիվներով։ Եվ վերջապես, կա հստակ ապացույց, որ առնվազն այս գործում դատարանները գործադիր իշխանությունից բավարար կերպով անկախ չեն գործել»,– ասել է նա։