Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունել, այն ապօրինի է. Սեյրան Օհանյան

Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքին։

«2008 թվականի հետընտրական մարտիմեկյան այդ ողբերգությունը մեր բոլորիս ցավն է, դրա հանգուցալուծումը մենք պետք է տանք ճիշտ քրեադատավարական գործունեությամբ եւ դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, դատաիրավական համակարգը, եւ նաեւ փաստաբանական մի մեծ խումբ հիմա զբաղվում են դրանով։ Պետք է համբերությամբ լցվենք եւ գործը տանենք մինչեւ վերջ։

Ինձ վերաբերում է կոնկրետ ինձ եւ բանակին, ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, ես նշել եմ, որ այն ապօրինի է, որովհետեւ կան շատ հանգամանքներ, որոնք կարող եմ ես հետագայում պարզաբանել եւ նաեւ պարզաբանել եմ, նույն 0038 հրամանի վերաբերյալ, որ ներգերատեսչական հրաման է, եւ բանակը հետընտրական այդ գործընթացներին ներգրավվել է ՀՀ նախագահի կողմից՝ պահպանելով բոլոր օրենսդրական կողմերը՝ արտակարգ դրություն մտցնելուց հետո։ Մարտի 2-ի առավոտյան ես ինքս հայտարարել եմ, որ մտցված է արտակարգ դրություն, պահանջները այդպիսին են, զինված ուժերը իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ամենակարեւոր տարրերի, հույժ կարեւոր օբյեկտների պաշտպանությանը եւ այն իրականացվել է օրենք հանդիսացող կայազորային եւ պահակային ծառայության կանոնագրքի համաձայն, եւ ասել եմ՝ եթե խախտումներ լինեն, օրենսդրական մոտեցումներ պետք է լինեն։ Մենք չպետք է թողնեինք, որ այդ օբյեկտները որեւէ վնաս կրեին»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ բանակը արտակարգ դրություն մտցնելուց հետո է խնդիր կատարել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչից է խուսափում նախկին պաշտպանության նախարար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը, որ չի ներկայանում նախաքննական մարմնին, Օհանյանն ասաց, որ ինքը շատ մեծ հարգանքով է վերաբերվում իր հետ ծառայություն անցկացրած մարդկանց։

«Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր երկրում այս 30 տարվա ընթացքում արժանիքներ ունեցող մարդկանց, եւ բոլոր նախագահներին։ Իմ համար ցավ կլիներ, որ նախագահներից յուրաքանչյուրը թեկուզ ձերբակալված լիներ, կան ժամանակակից ավելի բարեկիրթ կանոններ, որ այդ գործը կարելի է տանել մինչեւ վերջ։ Ես մեծ հարգանք ունեմ այն զինծառայողների հանդեպ, ում հետ իմ ծառայությունը տարել եմ, սակայն ես չեմ կարող իրենց փաստաբանը լինել»,- ասաց Սեյրան Օհանյանը։