Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Փաշինյանը «հնձում» է Սերժ Սարգսյանի «ցանածը». մանիպուլյացիան շարունակվում է

Երեկ իր ֆեսյբուքյան գրառմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարծեցավ, որ «Լավ երկրների» միջազգային ինդեքսում Հայաստանը 2018 թվականի ընթացքում ուղիղ 30 կետով բարելավել է դիրքերը՝ 75-ից տեղափոխվելով 45-րդ հորիզոնական:

Իհարկե, ՀՀ հպարտ քաղաքացիները, ովքեր այսօր օրվա հացը գտնելու խնդրի առաջ են կանգնած՝ դժվար թե տեղյակ լինեն նմանատիպ ինդեքսների հաշվարկի մեթոդոլոգիային և հենց դրանից էլ, ըստ էության, օգտվում է կառավարությունը: Բանն այն է, որ տվյալ տարվա «Լավ երկրների» ինդեքսի հաշվարկման բազան մի քանի տարի առաջվա տվյալներն են։ Օրինակ, 2017 թ.-ի հիմքում 2014-ի տվյալներն են, 2016-ինը՝ 2011։ Յուրաքանչյուր ոք կարող է մտնել հետևյալ հղումով պաշտոնական կայք և ծանոթանալ հաշվարկի մեթոդոլոգիային։ Մի քանի օր առաջ էլ վարչապետը մեկ այլ ֆեյսբուքյան գրառմամբ խոսել էր ներդրումներից: Փաշինյանը, մասնավորապես, գրել էր՝ «ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ: Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց»:

Ավելորդ չէ նշել, որ Փաշինյանի նշած ներդրումները մինչ իրականություն դառնալը, անցնում են երկար ճանապարհ: Հետեւաբար, 2017 թ.-ի եւ 2018 թ.-ի առաջին եռամսյակի ներդումների աճը նախորդ կառավարության ջանքերի արդյունքով է եղել: Ի դեպ, այդ ընթացքում ներդրումների աճը շարունակական է եղել եւ հատկանշական է, որ 2018 թ.-ի առաջին եռամսյակում՝ տնտեսապես ոչ ակտիվ ժամանակաշրջանում, ներդրումների ծավալը հասել է 94,2 մլն դոլարի: Սակայն, եթե ներդրումներ ներգրավելու համար երկար ժամանակ է պահանջվում, ապա դրանք կարող են դադարել օրերի ընթացքում: Պատահական չէր, որ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում, երբ Հայաստանը ցնցվում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից, ներդրումները նվազել են 11 անգամ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա այո՝ անցած տարին հաջողվեց փակել տնտեսական աճով։ Բայց դրան մեծապես նպաստեց հատկապես տարեսկզբին արձանագրված բարձր ակտիվությունը։ Իշխանափոխությանը հաջորդած շրջանում տնտեսական գործընթացներն էապես դանդաղեցին։ Առանձին ամիսներին նույնիսկ անկում գրանցվեց։ Եթե մի պահ տնտեսական ակտիվությունը հասնում էր գրեթե 10-10,5 տոկոսի, ապա սպասվում է, որ տարին կփակվի հազիվ 5-5,5 տոկոսի սահմաններում։

Ահա այսպես է ստացվում, որ մանիպուլյացիայի ենթարկելով թվերը, չստելով՝ սակայն չասելով նաև ողջ ճշմարտությունը՝ օրվա իշխանությունները ցանկանում են նախորդ կառավարության արածը վերագրել իրենց: