Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ
Այսօր նշանակվել եմ ԵԽԽՎ երկու կարևոր հանձնաժողովների անդամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) կազմից ներկայացված են ընդամենը երեք հիմնական անդամ, իսկ ամբողջ հանձնաժողովը կազմված է քսան հիմնական անդամից, որոնք ներկայացնում են ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը: ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը նաև որպես Մոնիթորինգի հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունս կրկին ներկայացվել էր ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: