Ինչից է մահացել 33-ամյա ծննդկանը, ում են մեղադրում հարազատները և ինչպես են մեկնաբանում կատարվածը բժիշկները (Ֆոտո, Վիդեո)
Lorinews.info-ն գրում է.
Ալավերդիի բժշկական կենտրոնում մահացած 33-ամյա ծննդկան Անժելա Ղազարյանի հարազատները կարծում են` կատարված ողբերգության պատճառն անուշադրությունն է եղել: Lorinews.info-ի հետ զրույցում Անժելայի ամուսինը` Արտակ Դավթյանը, պատմեց, որ կինը հոսպիտալացվել է փետրվարի 9-ին բժիշկների ցանկությամբ: «Հղիության ընթացքում բոլոր հետազոտություններն անցել է, ամեն ինչ նորմալ է եղել: Փետրվարի 9-ին հերթական կոնսուլտացիայի ժամանակ որոշում կայացվեց, որ պետք է պառկի հիվանդանոցում: Փետրվարի 10-ին, 11-ին գնացել եմ կնոջս տեսակցության, բժիշկներին անընդհատ ասել եմ` կարո՞ղ ա` ինչ-որ բան կա, ինչ-որ բանով կարող եմ օգնել, թեկուզ դեղեր բերեմ դրսից, բայց ասացին` ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա»,- պատմեց Արտակ Դավթյանը: Մահացած ծննդկանի ամուսնու խոսքով, փետրվարի 12-ին գիշերը 01:00-ի սահմաններում իրեն զանգել են հիվանդանոցից եւ խնդրել անմիջապես գալ. «Ինձ բժիշկներն ասացին` Ձեր կինը վատ է, վիրահատության կարիք կա, շուտ եկեք հիվանդանոց, Ձեր ստորագրության կարիքը կա: Ես գնում եմ հիվանդանոց գիշերը, բժիշկն ասում է` կյանքի ու մահի կռիվ ենք տալիս, արյունահոսություն է սկսվել: Բայց ինչպես կարո՞ղ էր մի քանի օր շատ լավ լինել ու մեկ էլ կյանքի ու մահվան կռիվ տալ»: Արտակ Դավթյանի համար մութ է մնացել հարցը` ինչու սկսվեց արյունահոսությունը, ինչու մահացավ երիտասարդ կինը.«Հիմնական պատճառը կարող է լինել մենակ անուշադրությունը, չեմ կարող ասել` բժիշկների անուշադրությունն է, իմ, թե չգիտեմ` ում»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: