Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Նոր աջակենտրոն ուժ՝ քաղաքական ներկապնակում. «Ազգային օրակարգի» գործունեության մեկնարկը.

Հայաստանի քաղաքական դաշտում նոր արտախորհրդարանական ուժ է ձևավորվում: Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամները ազդարարեցին գործունեության մեկնարկի մասին:

«Մենք համարում ենք, որ այսօր մի իրավիճակ է, երբ անհրաժեշտ է վերցնել պատասխանատվությունը, դրա հետ մեկտեղ նաև իրավունքը և ուղիղ մասնակից լինել մեր հայրենիքի ու ժողովրդի ապագայի կառուցմանը: Մեզ որպես ընդդիմություն ենք տեսնում: Կարծում ենք, որ ընդդիմության արտախորհրդարանական բևեռ է ձևավորվելու, որը մեր մասնակցությամբ ազգային բովանդակություն է ունենալու: Քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում որպես աջակենտրոն ուժ է դիրքավորվելու և իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական: Մենք ազգային մնացած ուժերի հետ արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու և համագործակցելու ենք»,–լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը:

Կուսակցության հիմնադիր հանձնախմբի մյուս անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ իրենց հանրային գործունեությունը սկսել են դեռ 2006թ.–ից: Այդ համատեքստում խոսեց մի շարք ձեռքբերումների, գրանցած հաջողությունների մասին, որոնց թվում նաև «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների գործունեությունն է: Նրա խոսքով, քաղաքական հայտ ներկայացնելու հանգամանքը հիմնված է հենց արձանագրած հաջողությունների վրա. «Մեր հանրային գործունեությունն այսօր հասել է այն փուլին, երբ կարող ենք այն ավելի ընդարձակ հանրայնացնել, ներկայացնել արդեն կուսակցության ձևաչափով, նոր մասշտաբով ու նոր գործիքակազմով»:

Ավետիք Չալաբյանը նաև անդրադարձավ մյուս ընտրություններին մասնակցելու հարցին: Նախ ընդգծեց՝ նախկինում քաղաքական դաշտը սև–սպիտակ էր, և հիմա հույս ունեն, որ քաղաքական կյանքը մեր երկրում ազատականանալու է և լինելու է քաղաքական պայքար՝ մրցակիցների միջև. «Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ լինի, կմասնակցենք»:

Արա Հակոբյանը նաև շեշտեց, որ արդեն կան իրենց ուժին անդամակցելու համար մշակված չափորոշիչները: «Խիստ կարևոր է, որ մարդիկ ունենան ազգային բովանդակություն, մասնագիտական որոշակի հմտություններ և հաջողություններ: Մեզ համար խիստ կարևոր են մարդու պրոֆեսիոնալ հատկանիշները, և կարծում ենք, որ այդպիսի ուժն է, որն այսօր բացակայում է մեր քաղաքական դաշտում»,–ասաց նա՝ ընդգծելով, որ հենց այսօրվանից սկսվում է անդամագրումը: Լրագրողները հետաքրքրվեցին ուժի՝ հատկապես անվտանգության, արտաքին քաղաքականության վերաբերյալ ունեցած տեսլականին:

Ա. Չալաբյանը շեշտեց՝ անվտանգության հատվածն ամենաընդարձակն է հռչակագրում, ինչն իր պարզ պատճառներն ունի. «Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ անվտանգությունը տարածաշրջանում գոյություն ունեցող ցանկացած սուբյեկտի համար թիվ մեկ խնդիրն է: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր երկրի անվտանգության վրա առավելագույն ջանքեր դնենք, ընդ որում՝ ոչ միայն քանակական, այլև որակական առումով: Երբ մենք սկսեցինք ռազմական արդյունաբերության հարցերով զբաղվել, և մեր հիմնադրամի միջոցների մի մասն ուղղեցինք այդ խնդիրներին, տեսանք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիան, որպեսզի կարողանանք մեր հնարավոր հակառակորդներից առաջ ընկնել տարբեր ոլորտներում: Հիմա այդ գործընթացը կա, և մենք, մեր հիմնադրամները, շարունակելու ենք աջակցել այդ գործընթացին, իսկ որպես քաղաքական ուժ՝ միշտ կենտրոնացած ենք լինելու անվտանգության վրա»:

Նա խոսեց նաև կառավարության արտաքին և անվտանգության ոլորտներում վարած քաղաքականության մասին. «Մայիսի 8–ից մինչև ԱԺ ընտրություններ կառավարության գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցուցիչ էր, որովհետև իրենք չափից դուրս կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, իսկ անվտանգության ոլորտում որոշակի բացթողումներ են թույլ տվել»:

ՀԱՊԿ–ում առկա զարգացումները Ա. Չալաբյանն անբարենպաստ որակեց:

«Դրանք անմիջականորեն կախված են ներքին օրակարգի հետ: Ներքին օրակարգի համար իրականացվող գործողությունների հապճեպությունը և դրանց՝ մինչև վերջ չհաշվարկված լինելը բերեցին նրան, որ հիմա ՀԱՊԿ–ում մեր գործընկերների, դաշնակիցների հետ մենք ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր և չլինել, եթե մենք ավելի հետևողական ու համբերատար իրականացնեինք մեր գործողությունները: Երրորդ խնդիրը ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական բավականին մեծ օրակարգն է, որն այս գործողությունների հետևանքով, համենայն դեպս, հետ է ընկել: Այն չի ձախողվել, մեր տեղեկատվությունը ցույց է տալիս, որ այդ օրակարգը որոշակիորեն զարգանում է, բայց շատ ավելի դանդաղ, քան կուզենայինք»,–ասաց նա:

Այդուհանդերձ՝ խոսքը մի փոքր լավատեսական նոտայով ամփոփեց.

«Այս ընթացքում կարող էր և ավելի վատ լինել՝ կարող էին նաև նոր պատերազմական գործողություններ սկսվել: Ընդհանուր առմամբ, իհարկե, ունեմ որոշակի հիասթափություն, բայց մյուս կողմից այդ հիասթափությունը գուցե պայմանավորված է այն անցումային շրջանով, որով անցել ենք: Մեծ հաշվով՝ ինչ եղել է, լավ չէ, բայց կարող էր և ավելի վատ լինել»:

Խոսելով Արցախի հարցի մասին՝ Արա Հակոբյանը հավելեց, որ պետք է նոր բանակցային օրակարգի ձևավորում, ինչի հնարավորությունը հիմա ունենք. «Պետք է զերծ մնանք Մադրիդյան պարտվողական սկզբունքներից և մոտեցումներից: Մեծ հաշվով՝ պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»: