Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Ինչո՞ւ է նոր ընդդիմությունը կրկնօրինակում Փաշինյանին.

Նախ ասենք, որ նոր ընդդիմություն ասելով՝ նկատի ունենք ոչ այնքան ընդդիմություն ներկայացող խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերին, այլ ընդդիմադիր տրամադրություններն ու ընդդիմադիր դիսկուրսն ընդհանրապես: Պարզից էլ պարզ է, որ վաղ թե ուշ այդպիսի տրամադրություններ լինելու էին ու լինելու են, անկախ իշխանության արդյունավետությունից ու լեգիտիմությունից: Ընդ որում, այդպիսի տրամադրությունները լինելու են թե արհեստական՝ սնուցվող հին համակարգի տարաբնույթ մասնիկներից, թե բնական՝ հասարակության տարբեր շերտերում ծնվող դժգոհություններից:

Որևէ արտառոց բան այս ամենում կարծես թե չկա: Սակայն անհանգստացնող է այն լեզվամտածողությունը, քննադատության և ընդդիմախոսության այն ձևը, ոճը, որով արտահայտվում է այդ դժգոհությունը և որի վրա խարսխվում է ընդդիմադիր հռետորաբանությունը: Փաստացի այս պահին ընդդիմադիր դիսկուրսը մասնավորապես, քաղաքական դիսկուրսն ընդհանրապես որևէ դրական փոփոխություն չի կրել ու շարունակում է հիմնված մնալ անցյալից եկող փոխճանաչման բացակայության վրա: Փաստացի ունենք մի վիճակ, երբ քաղաքական հաղորդակցությունը խզված է:

Իշխանությունները ջանք չեն խնայում կամ կարիքը չեն տեսնում հիմնավորել իրենց այս կամ այն որոշումը, այս կամ այն նշանակումը և միայն ուշացումով են սկսում պարզաբանել ծագող հարցերը: Իշխանության հասցեին հնչող քննադատություններն էլ պարուրված են դավադրության տեսություններով կամ սև–սպիտակի բաժանումներով: Վառ օրինակ է քաղաքային տոնածառի թեման, երբ բացման օրը կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզվել էր մի կին, և բնականաբար կնոջ ինքնահրկիզումը դարձավ կասկածելի արժեքով գնված ու այդպես էլ չպարզաբանված տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հասցեին հնչող քննադատության առանցք:

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են, ու առաջին հայացքից կարող է հարց ծագել՝ չէ՞ որ ներկայիս իշխանությունները, երբ ընդդիմության դերում էին, նույն սկզբունքով էին առաջնորդվում՝ քարը քարին չթողնելով, առիթ անառիթ քննադատելով իշխանություններին: Պատասխանը, ցավոք, այս դեպքում դրական է: Բայց դրական չէ այն միտումը, որ կարծես թե հիմա էլ շարունակվելու է նույն տրամաբանությունը: Ավելին՝ մաքսիմում բացասական է, որ այս փակ ցիկլը կարող է շարունակվել, ու դեստրուկտիվ քննադատությամբ իշխանության եկածներին փոխարինելու գան էլ ավելի դեստրուկտիվ քննադատողներ: Սա գուցե հաջողություն կլինի նման մտադրություն ունեցողների, բայց ոչ Հայաստանի համար:

Իշխանությունն, իհարկե, իր կողմից անելու ահռելի բան ունի, հատկապես քաղաքական խզված հաղորդակցության առողջացման նշաններ տալու համար, որովհետև ի վերջո խզման հետևանքներն իր գլխին են ջարդվելու: Ընդդիմությունն էլ ի վերջո պետք է դուրս գա անպատասխանատվության ցիկլից՝ չկարծելով, որ եթե իշխանություն չես, ուրեմն չունես պատասխանատվություն հասարակության առաջ, և ի վերջո չխառնի սկզբունքայնությունը անպատասխանատու ու սուր քննադատության հետ: Այլապես Հայաստանը վտանգված է մնալ քաղաքականության մասին իռացիոնալ քննարկումների փակ ցիկլում, որն էլ իր հերթին դառնում է մեկ այլ փակ ցիկլի՝ իշխանության մեկուսացման ու ընդդիմության ռադիկալացման ուղիղ ճանապարհ: