Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
Politics

Ղարաբաղյան խնդիրը «դամոկյան սո՞ւր»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 19-ին իր պաշտոնական կայքում հրապարակել է Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը, որում կարդում ենք մի շարք դեկլարատիվ ու արհեստածին ձևակերպումներ: Սա ինչ-խոսք մի տեսակ յուրահատուկ դիվանագիտական «թոզփչոցի» էր, որը կարդալով հանրությունը բացառապես ոչինչ չի ընկալում:

Թե ո՞վ կամ ո՞ր լրատվամիջոցն է վերոնշյալ հարցն ուղղել ԱԳՆ-ին կամ նրա մամուլի քարտուղարին, ԱԳՆ-ի հրապարակման մեջ նշված չէ, սակայն ԱԳՆ-ն ու նրա մամուլի քարտուղարն այդ մասին «կոնսպիրատիվ» նպատակներով կարող են և չհայտնել, դա թողնենք իրենց հայեցողությանը։ Մեզ առավելապես հետաքրքրում է, թե Միլանում Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հանդիպման ընթացքում ինչու՞ չի անդրադարձել թշնամի պետության կողմից Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումից համառորեն հրաժարվելու փաստին։ Ինչու՞ է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ առաջիկայում հանդիպելու, բնականաբար, ոչ թե թեյ խմելու կամ ոչ միայն թեյ խմելու, այլև Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային քննարկումների նպատակով պայմանավորվածությունից առաջ, Էլմար Մամեդյարովին չի «հիշեցրել» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության և, առանց դրա, ոչ միայն Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բովանդակային բանակցությունների, այլև նույնի վերաբերյալ քննարկումների անհնարինության և ավելորդության մասին։

Պարզ է, որ եթե Մնացականյանը Մամեդյարովի առջև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հարցը բարձրացրած լիներ, Ադրբեջանի ԱԳ նախարարը նրա հետ իր հանդիպումից հետո չէր ասի, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել։

Մեկ այլ հարց է, թե Արցախին ու Հայաստանին ընդհանրապես ու մասնավորապես ի՞նչ է տալիս Մնացականյանի ու Մամեդյարովի պայմանավորվածությունն առաջիկայում հանդիպումները շարունակելու վերաբերյալ՝ պահպանելով ձևավորված դինամիկան։ ՀՀ թուլացման պայմաններում Ադրբեջանին ժամանակ շահելու, առավել զինվելու, պատերազմին ավելի լավ նախապատրաստվելու հնարավորությո՞ւն է տալիս:

Ընդգծենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի՝ Արցախի ու Հայաստանի համար խիստ կարևոր, խիստ թանկարժեք պայմանավորվածությունները հենց այնպես ձեռք չեն բերվել, դրանք հնարավոր են դարձել 2016 թ. ապրիլյան պատերազմում Արցախի և Հայաստանի՝ 100-ից ավելի զոհեր տալուց, էլ ավելի մեծաթիվ վիրավորներ ու հսկայական նյութական կորուստներ ունենալուց հետո։ Ահա սա՛ է հիշյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գինը, և այժմ, ինչպես և անցած ամիսներին Մնացականյանի, Նիկոլ Փաշինյանի կողմից հիշյալ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությանը, ավելին՝ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետագա հանդիպումների, քննարկումների, բանակցությունների համար պարտադիր պայման լինելուն չանդրադառնալը, նշված խնդիրն Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջև չբարձրացնելը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր անմեղ զոհերի թափած արյունն ու մեր մյուս կորուստներն ուրանալ։ Եթե ունեն այլ բացատրություն, թող ներկայացնեն։

ՀՀ ԱԳՆ-ն իբրև ձեռքբերում է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, արդեն իսկ լավ է ներկայացրել նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումը, կարծես թե ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում հնարավոր է, որ լիներ նաև կոնֆրոնտացիոն, թշնամական տոնայնություն։

Ավելին, ՀՀ արտգործնախարարությունը ձեռքբերում է ներկայացրել մի հայտարարություն կամ դրա վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը, որով վերահաստատվում է ԱՊՀ Դուշանբեի գագաթնաժողովում 2018 թ. սեպտեմբերի 28-ին Փաշինյանի և Ալիևի միջև ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը, ընդգծում ենք՝ փոխըմբռնումն ինտենսիվորեն աշխատելու է նաև՝ «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ»։ Ի՞նչ են հասկանում Մնացականյանը, Փաշինյանը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստել» ասելով, նման հանձնառության մասին խոսելով, Փաշինյանի կողմից նաև նման հանձնառություն վերցնելով։ Ակնհայտ է, որ հերթական անգամ, բայց այս անգամ արդեն մեր երկրի ղեկավարի կողմից արհեստականորեն հավասարության նշան է դրվել հայերի և ադրբեջանցիների միջև։

Հայ ժողովուրդը, ի տարբերություն ադրբեջանցիների մեծամասնության, միշտ էլ խաղաղասեր է եղել, խաղաղություն է երազել, պատրաստ է եղել ու պատրաստ է խաղաղության, հետևաբար երբ խոսքը «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ» Ալիևի կամ Ադրբեջանի հետ ինտենսիվորեն աշխատելու պայմանավորվածության ձեռքբերման մասին է, տրամաբանական հարց է առաջանում՝ չլինի՞ թե խոսքը հայ ժողովրդին՝ իր զավակների անգնահատելի արյամբ ազատագրած տարածքները հանձնելու գնով խաղաղության հասնելուն նախապատրաստելու մասին է: