Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
Socity

Կան վարորդներ, որոնք իրենց օրենքից վեր ու արտոնյալ են համարում. խստացումն անխուսափելի է.

Երթևեկության առկա իրավիճակի վերաբերյալ բողոքներն օր օրի էլ ավելի մեծ դրսևորումներ են ստանում: ՃՈ շրջիկ մեքենաների պակա՞սը, թե՞ համաներումը, կամ մեղմացուցիչ մի շարք հանգամանքներն են ներկայիս իրավիճակի պատճառը: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հ/կ փոխնախագահ Դավիթ Պեդանյանի խոսքով, ամենավերջին դերը ոստիկանական մեքենաների քանակն է:

«Ես տեսանկարահանող սարքերին միշտ դեմ եմ եղել, քանի որ դրանք կանխարգելիչ գործառույթ չունեն, միայն պատժիչ են: Բայց միշտ կողմ եմ եղել ՃՈ ոստիկանների գործողություններին՝ իրենց ներկայությանը, շրջիկ ծառայությանը և այլն: Շփվելով ՃՈ–ի հետ՝ այս պահին կարող եմ ասել, որ, համենայն դեպս, վերադասության կարգով ցուցումները ճիշտ տրված են: Իսկ եթե կան անհատներ, որոնք բարեխիղճ չեն կատարում իրենց ծառայությունը, շատ հնարավոր է, որ դա ինչ–որ չափով ազդած լինի երթևեկության վրա: Բայց շեշտում եմ՝ նշվածը մեր խնդրի ամենավերջին օղակն է: Իրականում խնդիրն այս պահին վարորդների մեջ է: Կա վարորդների մի ստվար զանգված, որն իրեն օրենքից վեր է համարում, կարծում, թե մյուս վարորդներից արտոնյալ է: Եվ օգտվում են այն իրավիճակից, ըստ որի՝ ավելի մեղմացվել են քաղաքացի–վարչական ապարատ հարաբերությունները, որոշ տուգանքներ փոխարինվել են նկատողությամբ, ՃՈ ոստիկաններն ավելի սիրալիր են դարձել, քանի որ չկա նաև ժամանակին իրենց վրա դրված պլանը: Սա վերաբերում է նաև «Security Dream»– ին: Ես լսել եմ, որ նրանց վրա ևս պլան էր դրված, որը հիմա չկա: Նրանք սկսել են ավելի քիչ տուգանել, այսպես ասած, վատամարդ դուրս չգալու համար»,– oragir.site-ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս ավելի մեղմ վերաբերմունքը պետք է բերեր նրան, որ մարդիկ ավելի գիտակից դառնային. «Պետք է հասկանային, որ եթե մերժվում է հին պատժիչ գաղափարն ու անցում է կատարվում կանխարգելիչին՝ իրենք ևս պետք է ընդառաջ քայլ անեին, սկսեին ավելի ուշադիր ու ավելի կանոնակարգված երթևեկել: Բայց վերոնշյալ մարդկանց պահվածքի հետևանքներն արդեն երևում են: Մի վարորդն էլ կարող է ողբերգական հետևանքների բերել: Բացի այդ, մեքենաների ահռելի մեծ աճ է եղել՝ մեկուկես անգամ ավելի շատ ներմուծում է եղել, ու քանի որ մեզ մոտ ամեն ինչ Երևանի կենտրոնում է տեղակայված, մեքենաների ավելացված քանակն իր դերը ևս կատարում է»:

Իսկ թե ինչ լուծումներ է տեսնում ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ հ/կ–ն, ինչ առաջարկներ են ներկայացվել, Դ. Պեդանյանը նշեց. «Կարծում եմ՝ խստացումն անխուսափելի է այս պարագայում: Այսինքն՝ չենք պատրաստվում գնալ հին ձևերին, չենք պատրաստվում վարորդին դիտարկել որպես տուգանք վճարելու գործիք, բայց խստացումն անհրաժեշտ է: Այն վարորդները, որոնք կփորձեն նման պահվածք դրսևորել, իրենց արտոնյալ համարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Իսկ օրենքի այն ներկայացուցիչները, որոնք մատների արանքով են նայում իրենց առաքելությանը, ևս պետք է պատասխանատվություն կրեն: Մենք այդ հարցերի մասին բարձրաձայնում ենք, շուտով նաև միջգերատեսչական քննարկում է լինելու»:

Թեև քննարկումն, ըստ մեր զրուցակցի, իր արդյունքը կտա, բայց եթե վարորդները չսթափվեն ու ուշքի չգան, երթևեկության մեջ վտանգներն ավելի կշատանան. «Մեր հ/կ–ն ոչ միայն որոշ վարորդների լկտի պահվածքի կամ խախտումների հետ կապված է բազմաթիվ ահազանգեր ստանում, այլև որոշ ՃՈ ոստիկանների անգործության, ինչպես նաև այն մասին, որ մարդիկ արդեն վախենում են դուրս գալ մեքենաներով, որովհետև չգիտես՝ ինչ կարող է լինել»:

Երթևեկության խնդիրների համատեքստում նա անդրադարձավ նաև հետիոտների պարտականություններին, որոնց մարդիկ չեն տիրապետում: «Նրանց համար կան գրված որոշակի պարտականություններ, բայց կրթական գործընթաց ընդհանրապես չի իրականացվում: Դպրոցական ծրագրում չկա թեկուզև անվտանգության մինիմալ կանոնների ուսուցում, թեև բոլորն այդ պարտականությունների մասին պետք է իմանան: Արդեն որերորդ վրաերթն է արձանագրվում. մի կողմից ասում ենք՝ վարորդը կդատվի հետիոտնի պատճառով, մյուս կողմից՝ մարդը մահացավ կամ հաշմանդամ դարձավ: Այս առումով պետական քարոզչական մեխանիզմ չկա, ու քանի որ անվտանգության մինիմալ կանոնները ոչ մի տեղ չեն սովորեցնում, բնական է, որ հետիոտնը ամեն ինչ ըստ իր հարմարության է անում: Հետիոտնին տուգանելն ամենավերջին քայլը պետք է լինի, իսկ առաջինը՝ նրան կրթելը»,– ընդգծեց հ/կ փոխնախագահը:

Դավիթ Պեդանյանը երթևեկության կարգավորման համար անհրաժեշտ է համարում մի շարք գերատեսչությունների ներգրավվածությունը. «Մենք, որպես հ/կ, վերջին օղակն ենք, որն իր վրա ինչ–որ պարտականություն պետք է վերցնի, բայց հիմա մեր հիմնական առաքելությունը թողել ենք ու երթևեկության կանոնակարգման հարցում օգնում ենք պետական մարմիններին: Փորձում ենք քարոզել այն ամենը, ինչը անհրաժեշտ է քաղաքացիներին: Շատ դեպքերում քննադատում են ու ասում՝ ինչո՞ւ եք ուրիշի գործն անում կամ ի՞նչ հետաքրքրություններ ունեք, որ սկսել եք ՃՈ–ի տեսանկյունից խոսել: Մարդիկ չեն գիտակցում, որ խոսքը կոնկրետ մարդկային կյանքերի մասին է, ու պետք է այդ ամբողջ աշխատանքն արվի: Մարդկանց պետք է հասցնել այն մակարդակի, որ ենթագիտակցորեն չուզենան այս կամ այն վտանգավոր խախտումն անել, ռիկսի գնալ, արհամարհել օրենքը: Մեծ հաշվով՝ համալիր լուծում է պետք, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան բոլոր կողմերը»: