Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

ԱԺ–ն երկրորդվո՞ւմ է, կամ՝ ե՞րբ կմեծանա խորհրդարանի դերը

Ովքեր այս ամիսների ընթացքում չեն հաջողել կառավարությունում, կլինեն ԱԺ–ում: Այս օրերին տարբեր շրջանակների կողմից ենք նման տեսակետներ լսում, ինչը թույլ է տալիս նաև մի շարք եզրահանգումներ և հարցադրումներ անել: Դրանցից մեկն էլ հետևյալն է՝ փաստորեն, խորհրդարանական երկրում խորհրդարանը երկրորդվո՞ւմ է: Քաղաքագետ Արմեն Բադալյանն այս փուլում նման խնդիր չի տեսնում:

«Խորհրդարանում 132 պատգամավոր կա, որից 88–ը՝ «Իմ քայլը» դաշինքից: Նրանցից մի քանիսի ոչ արդյունավետ աշխատելը այդքան չի ազդի խորհրդարանի որակի վրա, բայց այդ նույն գործչի անարդյունավետ աշխատանքը նախարարի պաշտոնում բավականին տեսանելի կլինի: Նախարարությունը բավականին լուրջ գործունեություն է իրականացնում, և եթե նախարարը սխալ գործի, կտուժեն տասնյակ հազարավոր մարդիկ: Խմբակցության ներսում պատգամավորի ոչ կոմպետենտությունը չի երևա, բացի այդ, կքննարկեն և ինչ–որ դրական որոշման կհանգեն»,–ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ, ի վերջո, 88 հոգին չի որոշելու ինչ–որ բան, այլ՝ վարչապետը»,–oragir.site-ի հետ զրույցում ասաց նա:

Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, չի ստացվո՞ւմ, որ ԱԺ–ի դերն է նվազեցվում, նա ընդգծեց, որ գոնե այս պահին նման խնդիր չկա. «Դա կախված կլինի ապագա աշխատանքից: Եթե «Իմ քայլը», ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդյունավետ աշխատեն, ԱԺ–ի դերը կբարձրանա: Եթե՝ ոչ, ապա ԱԺ–ի դերը կփոքրանա: Կոնկրետ մեկ ոչ կոմպետենտ պատգամավորի ոչ անարդյունավետ աշխատանքը դեռ ցուցանիշ չէ, այստեղ պետք է դիտարկել խմբակցության աշխատանքը: Վատ, թե լավ կաշխատի ԱԺ–ն, ցույց կտա առաջիկա վեց ամիսը»:

Արմեն Բադալյանը նշեց՝ հարցին զգացմունքային կողմից մոտենալու դեպքում առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱԺ–ն այդպիսով երկրորդվում է. «Որովհետև եթե դու լավ չաշխատող նախարարին ուղարկում ես ԱԺ, կարծես ինչ–որ պահեստային տարբերակ է ստացվում: Բայց եթե մոտենում ենք սառը հաշվարկով, տեսնում ենք, որ երկրորդման խնդիր չէ: Դա, իհարկե, ապագան ցույց կտա: Բոլոր հնարավորությունները կան, որ ԱԺ–ն մաքսիմալ արդյունավետությամբ աշխատի, բայց ոչ ոք հիմա չի կարող երաշխավորել դա»:

Ինչ վերաբերում է ընդհանուր հետընտրական իրավիճակին, քաղտեխնոլոգը նկատում է՝ նախատոնական տոնայնությունն իր ազդեցությունը թողել է քաղաքական կյանքի վրա. «Ակտիվ գործունեություն կսկսվի ծավալվել միայն հաջորդ տարվա հունվարի երկրորդ կեսից, երբ ԱԺ–ն իր առաջին նիստը կանի, կընտրվի ղեկավարություն, կառավարությունն իր ծրագրերը կբերի: Ներկայիս պասիվության շրջանն օբյեկտիվ է»:

Հետընտրական գործընթացների մեջ նա առանձնացրեց նաև ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» կուսակցության բանավեճը: Այդ համատեքստում նա ընդգծեց այն հանգամանքը, որը պետք է հաշվի առնեն ու հասկանան կուսակցությունները:

«Դեկտեմբերի 9–ին արդեն դե յուրե գիծ քաշվեց նախկին և ներկա համակարգերի միջև: Գիծը բաժանում է երկու կառավարման համակարգ. մինչև 2018թ. ապրիլ Հայաստանում գործում էր քրեաօլիգարխիկ համակարգ, որն ուներ իր տրամաբանությունը և օրենքները: Կար քրեաօլիգարխիկ համակարգ և այդ համակարգի շահերը ներկայացնող ՀՀԿ, մյուս կողմում ժողովուրդն էր, և տարբեր քաղաքական ուժեր միմյանց դեմ պայքարում էին՝ ժողովրդի կողմից դիտվելու որպես միակ ընդդիմադիր ուժ: Փաստացի երկբևեռ համակարգ: Բայց ապրիլին դե ֆակտո, դեկտեմբերից դե յուրե վերացավ քրեաօլիգարխիկ համակարգը: Եվ ժողովուրդը, որպես առանձին գործոն, բաժանվեց առանձին էլեկտորատ խմբերի, և յուրաքանչյուր էլեկտորատ իր շահերը ներկայացնող խումբ ունի: Արդեն միակ ընդդիմության համար պայքարի կարիքն այլևս չկա, որովհետև քաղաքական խաղի նոր կանոններ կան: Հիմա կուսակցությունները պետք է ոչ թե պայքարեն ողջ ժողովրդի ձայնին տեր կանգնելու, այլ կոնկրետ իրենց ընտրազանգվածի շահերը ներկայացնելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ եթե կուսակցությունները հասկանան, որ այդ փոփոխությունը տեղի է ունեցել, նոր կանոններով առաջնորդվեն, կարող ենք ասել, որ խորհրդարանի դերը կմեծանա:

Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ուժերին, քաղաքագետը նրանց պասիվությունը ևս պայմանավորեց նախատոնական շրջանով. «Բայց հաջորդ տարվանից հիմնական ուժերը՝ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՀԱԿ–ն ու «Սասնա ծռերը» կարող են ինչ–որ ակտիվություն դրսևորել, բայց միայն արմատական ռեբրենդինգից հետո: Եթե մյուս տարվա գարնանից դա չտեսնենք, կարող ենք ասել, որ այդ ուժերը, որպես այդպիսին, նույնպես գնում են պատմության արխիվ: Որքան ակտիվ աշխատի խորհրդարանը, այնքան անտեսանելի կլինի արտախորհրդարանական ուժերի դերը, որքան պասիվ ու անհետաքրքիր կլինի ԱԺ–ն, այնքան կմեծանա արտախորհրդարանական ուժերի դերը»: