Ինչպես կարմիր կովը, այնպես էլ Պալաչը իր կաշին չի փոխի
Սերոբ Ամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս քննչական կոմիտեի հայտարարությունը՝ նախկին ոստիկանապետի նկատմամբ քրգործ հարուցելու կապակցությամբ, շարունակում է մնալ լրատվականներիուշադրության կենտրոնում և այդ շրջանակներում նրանցից մեկը կրկին հարցազրույց է վերցրել Արթուր Հարությունյանից: Այն, որ Արթուր Հարությունյանը, ով ավելի շատ հայտնի է Պալաչ մականվամբ, տարբեր երանգներ ունի բոլորին է հայտնի, այս մարդը ժամանակ առ ժամանակ ոչ ադեկվատ վարք է դրսևորում, հետո դրա համար ներողություն խնդրում ինչպես եղավ տարիներ առաջ, երբ իր սխալը ընդունելով հանրային կերպով ներողություն խնդրեց Գագիկ Ծառուկյանից:
Թվում էր Պալաչը դրանից հետո խելքի է եկել , բայց արի ու տես որ ոչ, հիմա երբ գործ է հարուցվել, Պալաչը ասում է , որ իրեն սխալ են հասկացել և իր խնդիրը Ծառուկյանի հետ է:
Պալաչի բոլոր ասածները բացահայտ զառանցանք են, նա տարիներ առաջ սննկացել էր իր սեփական գործը բարեխղճորեն իրականացնելու անկարողության պատճառով: Սնանկ ճանաչվելուց հետո բանկը առգրավել էր ոչ միայն Պալաչին պատկանող ուղևորափոխադրման ընկերությունները, այլ նաև նրա հայրական տունը, բենզալցակայանը, մի խոսքով իր և իր հարազտներից շատերի ունեցվածքը: «Առեքսիմ բանկն» ու «Պրոմեթեյ բանկը », մի քանի անգամ բռնագանձածը, որն արդեն փաստացի բանկի սեփականությունն էր համարվում, առաջարկել են «Մուլտի ավտոտրանս» ընկերությանը և արդյունքում վերջիվերջո եկել համագործակցելու, դրա շահագործումը հանձնել վերջինիս: Ինչևէ այս ամենից հետո, Ծառուկյանն իր անձնական միջոցներից, ետ է գնում Պալաչի հայրական տունը, ավտոլվացման կետն ու բենզալցակայանը և այն վերադարձնում նրա ծնողներին:
Սակայն այս ամենը այդպես էլ դաս չի լինում Պալաչի համար, ինչպես ասում են կարմիր կովը կաշին չի փոխում, Պալաչի հայրական տունը այժմ էլ նորից գրավի տակ է, իսկ Պալաչը կրկին շարունակում է մեղադրել Գագիկ Ծառուկյանին: Այս ամենից հետո Պալաչի անձի վերաբերյալ դատողությունները պարզապես թողնում ենք ընթերցողին, սակայն հույս ունենք, որ շատ մոտ ապագայում: