Կառավարությունը «Նանման» եւ «Պրոֆ ԱԼ» ընկերություններին ազատել է մաքսատուրքերից
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստում արտոնություն է տվել «Նանման», «Պրոֆ ԱԼ» ՍՊԸ-ներին:
Մասնավորապես, կառավարությունը բավարարել է այդ ընկերությունների ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
«Նանման»-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջինսե հագուստի արտադրության մեջ: Ներդրումային ծրագիրը իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում՝ կատարելով 110 100 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 3 նոր աշխատատեղ՝ 78 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 150 470 000 ՀՀ դրամ։
«Պրոֆ ԱԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 000 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ ստեղծելով 50 նոր աշխատատեղ՝ 280 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 20 000 000 000 ՀՀ դրամ։