Պալաչի ձախողված «ավանտյուրան»
Դավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես հայտնի է դարձել «Քննչական կոմիտեն» քրեական գործ է հարուցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ: Բանն այն է, որ Գասպարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և իր անձնական շահերը հետապնդելու մեջ:
Բոլորս էլ հիշում ենք աբովյանցի Պալաչի՝ Արթուր Հարությունյանի անվան հետ կապված սկանդալի մասին, երբ տվյալ անձը միտումնավոր կերպով սնանկացրեց իրեն պատկանող «Քինգ Դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունները, որոնք զբաղվում էին միջքաղաքային ուղևորափոխադրությամբ, իսկ հետո այդ ամենը փորձեց բարդել «Գագիկ Ծառուկյան» բարեկործական հիմնադրամի անվճար երթուղղիների վրա:
Ինչևէ , անհիմն մեղադրանքներից հետո Պալաչը հրապայնակորեն ներողություն խնդրեց, կարևորելով անվճար երթուղղիների առկայությունը, մատնանշելով այն փաստը, որ մեր հասարակությունում կան շատ անապահով մարդիկ, ովքեր իրոք այդ երթուղղիների կարիքը ունեն:
Երկար ժամանակ Պալաչից ոչ մի լուր չկար, և անգամ ասում էին որ նա իր բնակությունն է հաստատել եվրոպական երկրներից մեկում, փակուղու առաջ կանգնեցնելով բոլոր այն անձնաց, ովքեր զոհ էին դարձել Պալաչի անհեռատես բիզնես-քաղաքականության և կանխամտածված խարդախություններին։
Այսօր Պալաչը կրկին հիշել է հին երգի մասին և ևս մեկ անգամ անհիմն շահարկել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող անվճար ուղևորափոխադրումների հանգամանքը, մոռանալով , որ եթե իր ընկերությունները այդ ուղղևորափոխադրություններով զբաղվել են 2011 թվականից, ապա բարեգործական ավտոբուսները կան դեռ 90-ականների սկզբերից և ինքն անձամբ է հրապարակավ հայտարարել, որ ՀՀ-ում ցավոք սոցիալական վիճակն այնպիսին է, որ դրանք անհրաժեշտություն է:
Այսքանից հետո, ինչ բնութագրում էլ որ տաս Պալաչին, այն հարիր չի լինելու տղամարդուն և անկասկած պարունակելու է այդ տեսակին համարժեք հայհոյանքներ․․․