Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains
Socity

«Եթե գումարը հետ վերադարձնեն, մենք այն կնվիրաբերենք մանկատներին»

«Եվրոմոթորս» ընկերության ադմինիստրատիվ տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը երեկ կայացած ասուլիսի ժամանակ ներկայացնելով ապացույց հանդիսացող բոլոր փաստաթղթերը՝ նշեց, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանից պահանջում է հանդես գալ ասուլիսով և ներողություն խնդրել «Եվրոմոթորս» ընկերությունից, Գագիկ Ծառուկյանից և Ջաբեր Ալմարզուքիից՝ նրանց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու և նրանց անհիմն մեղադրանքներ մեղսագրելու համար: Տանակէօզեանի խոսքով, ըստ փորձագետների կողմից արված եզրակացությունների, «Եվրոմոթորսը» կատարված աշխատանքի համար ոչ թե մասնակի է վճարում կատարել, այլ մի բան էլ ավելի է վճարել պահանջվող գումարից, և իրականում «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունը պետք է որոշակի գումար վերադարձնի «Եվրոմոթորս» ընկերությանը:

«Եթե դատարանի վճռով հետ վերադարձվեն ծախսված գումարները, մենք պատրաստվում են դրանք նվիրաբերել մանկատներին»,– ասուլիսի ժամանակ ասաց Աբրահամ Տանակէօզեանը։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի է դարձել, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ «Եվրոմոթորս» ընկերությունն արդեն տևական ժամանակ է՝ հրաժարվում է BMW ավտոսրահի կառուցման համար նախատեսված գումարը վճարել: Շինարարությունը կատարած ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, խոսքը 465 մլն դրամի մասին է:

«Եվրոմոթորս» ընկերության բաժնետեր և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նշեց, որ իրենք ապացույցներ ունեն, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը շահադիտական նպատակներով է «Եվրոմոթորս» ընկերության հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցրել:

«Խնդիրն այն է, որ «Եվրոմոթորս» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերությունների միջև կնքված համաձայնագրով, դեռևս 2016 թվականին վերջինին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Մենք շատ լավ գիտենք հայ ժողովրդին և հուսով ենք՝ արդարացի արդարադատություն կլինի և արդար վճիռ կկայացնի դատարանը։ Մենք ավելի վաղ Զարուհի Սարգսյանին ասել էինք, որ եթե ինքը որևէ խնդիր է տեսնում, ապա պետք է համապատասխան մարմիններին դիմի, որպեսզի հարցը կարգավորվի: Բայց ինքը դիմել է գրեթե բոլորին՝ նախագահին, վարչապետի վերահսկողական ծառայությանը և այլն, բացի դատարանից։ Մենք ամենևին էլ դեմ չէինք, որպեսզի պատկան մարմինները մեզ մոտ շինարարական հետազոտություններ կատարեին: Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ «Եվրոմոթորսը» վճարել է հասանելիք բոլոր գումարները։ Եվ հիմա մենք տեր ենք կանգնելու մեր արդար իրավունքներին, քանի որ մեզ համար կարևորը արդարության վերականգնումն է»,– նշեց Ալմարզուքին։

Նրա խոսքով՝ իրեն զարմացրել են հատկապես հայաստանյան մամուլի հրապարակումները, քանի որ հիմնականում միակողմանի է տեղկությունը հրապարակվել, առանց երկրորդ կողմի կարծիքը լսելու:

«Մենք ներդրումներ ենք կատարել աշխարհի 7 երկրում, և մամուլի հետ աշխատելու հարուստ փորձ ունենք, բայց առաջին դեպքն էր, երբ մամուլն անդրադարձել էր դեպքի՝ առանց մյուս կողմին լսելու և առանց նրա կարծիքը ներկայացնելու»,– ասաց Ալմարզուքին։

Հարցին, թե գուցե նման աղմուկ է բարձրացվել Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական դրդապատճառներից ելնելո՞վ, «Եվրոմոթորս» ընկերության բաժնետերն ասաց. «Ես չեմ ուզում խոսել քաղաքականությունից և մեկնաբանություններ անել, բայց նման խոսակցություններն, անշուշտ, ազդում են գործարարի իմիջի վրա։ Մենք ողջունել ենք երկրում կատարված հեղափոխությունը և կարծում ենք, որ արդարությունը կհաղթի և հնարավորություն կտա ավելի շատ ներդրումներ կատարել։ Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ծառուկյանին, որ իր վստահությամբ հնարավորություն է ընձեռել ներդրումներ անել Հայաստանում։ Նկատել եմ, որ նա ներդրումներ անելիս առաջնային է համարում ոչ թե իր, այլ ժողովրդի ու երկրի շահը»,– ասաց ընկերության բաժնետերը։

Խոսելով Գագիկ Ծառուկյանի բիզնես–կառավարմանը մասնակցել–չմասնակցելու մասին՝ Ջաբեր Ալմարզուքին նշել է, որ ԲՀԿ առաջնորդն ընդհանրապես չի միջամտում ընկերության աշխատանքներին:

«Ինձ զարմացնում է այն, որ Գագիկ Ծառուկյանն անվերապահորեն վստահում է իր գործընկերներին: Նման բարձր մակարդակի գործընկերային փոխվստահության մթնոլորտի պայմաններում աշխատել ոչ բոլորի հետ է հնարավոր լինում: Ուրախ ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ դա ստացվում է, քանի որ նա ազնիվ գործընկեր է»,– ասաց Ջաբեր Ալմարզուքին։