Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

«Հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից հնչեցված վերջին հայտարարությունները շարունակում են արձագանքներ ստանալ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական շրջանակների կողմից: Հայտարարություններից մեկով նա հանդիմանել էր Նիկոլ Փաշինյանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար միայն իրենց մեղադրելու մեջ: Երևանից արձագանքել են Լուկաշենկոյի հայտարարությանը, այն որակել որպես միակողմանի: Նշենք նաև, որ Լուկաշենկոն հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանը հրաժարվել է «հողեր հանձնելուց»:

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ դժվար է ասել զուտ հեռահար բանավեճից զատ այլ գործընթացների առկայության կամ բացակայության մասին:

«Որովհետև ամբողջ գործընթացները, որոնք այս պահի դրությամբ տեղի են ունենում ՀԱՊԿ–ում, ՀԱՊԿ շրջանակներում և ՀԱՊԿ անդամ պետությունների միջև, բնականաբար, չեն սահմանափակվում միայն այն քաղաքական հայտարարություններով, որոնց մասին մենք գիտենք և որոնք հանրայնացվել են: Մենք տեղյակ են բացառապես Լուկաշենկոյի հանրային հայտարարություններից, մեր վարչապետի հանրային հայտարարություններից և այն հայտարարություններից, որոնք փակ հանդիպումներից հետո արվել են Լուկաշենկոյի կողմից: Հիմա, եթե հաշվի առնենք այս ամենը, ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, բայց միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնենք, որ կա նաև հանդիպումների փակ ձևաչափ և այդ փակ ձևաչափից, բնականաբար, ոչ բոլոր տեղեկատվություններն են դուրս գալիս, հանրության համար հասանելի դառնում, և ոչ բոլորն են մեզ հայտնի»,–Oragir.site-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ բացի այդ, կան խողովակներ, որոնց միջոցով երկու պետություններն աշխատում են. «Խոսքը թե՛ ԱԳՆ–ի, թե՛ ՊՆ–ի և թե՛ ՀԱՊԿ–ում ու այլ կառույցներում մեր ներկայացուցչությունների և նրանց կողմից իրականացվող աշխատանքի մասին է: Այնպես որ, բավականին լայնածավալ աշխատանք է կատարվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված գործընթացի հետևանքով: Եվ բնական է, որ ամեն ինչ չէ, որ մենք գիտենք, և ամեն ինչ չէ, որի մասին կարող ենք տեղյակ լինել՝ այս գործընթացների վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ խնդիրը ծագել է հենց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացի հետևանքով. «Հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: Եվ պետությունների ներկայացուցիչների միջև բանավեճ է ծավալվել, թե ով պետք է ղեկավարի կառույցը հաջորդ տարիների ընթացքում»:

Վերադառնալով հայտարարություններին ու հայ–բելառուսական հարաբերությունների ճակատագրին՝ Սուրեն Սարգսյանն ընդգծեց. «Եթե մենք ուշադիր հետևենք Բելառուսի նախագահի քաղաքական հայտարարություններին, և ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ հայտնած իր դիրքորոշումներին, կտեսնենք, որ բավականին կոշտ և կոպիտ հայտարարություններ է անում: Այստեղ խոսքը հայ–բելառուսական հարաբերությունների, հնչած հայտարարությունների կամ կոնկրետ վերոնշյալ դեպքի մասին չէ: Խոսքը Բելառուսի նախագահի՝ ընդհանրապես արված տարատեսակ հայտարարությունների, թեկուզև ՄԱԿ–ում հնչած իր ելույթների մասին է: Ես չեմ կարծում, որ սրանով հայ–բելառուսական հարաբերությունները ամբողջապես տուժում են կամ իջնում են չափազանց ցածր մակարդակի: Բնականաբար, նման խոսակցություններ, լեզվակռիվներ տեղի են ունենում նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ. Պուտինի և Բելառուսի նախագահի միջև նույնպես շատ հաճախ տեղի են ունենում չհասկացվածության, իրար չընկալելու կամ կոշտ հայտարարություններ անելու գործընթացներ: Գիտենք նաև, որ շատ հաճախ Բելառուսի նախագահը ներողություն է խնդրում կոշտ հայտարարությունների համար: Այնպես որ, չեմ կարծում, որ նման հայտարարությունները հայ–բելառուսական հարաբերությունները տապալելու կամ վատթարացնելու են: Այդուհանդերձ՝ պետք է այնպես անել, որ մեր հարաբերությունները մնան բարձր մակարդակի վրա և նման միջադեպերը պետք է հարթվեն բացառապես դիվանագիտական խողովակներով»:

Սուրեն Սարգսյանը շեշտեց, ու Հայաստանի իշխանություններն այս առումով պետք է հաշվի առնեն Ա. Լուկաշենկոյի խառնվածքը. «Եթե խոսքը նրա հայտարարությունների մասին է, պետք է հնարավորինս դիվանագիտորեն մոտենան հարցին և դիվանագիտական պատասխաններ տան այն հայտարարություններին, որոնք Լուկաշենկոն է անում: Կարծում եմ՝ հայկական կողմը մինչ այս պահը իրեն ճիշտ է դրսևորել և ճիշտ հայտարարություններով է հանդես եկել»: