Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

««Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գործը բարդ է լինելու». Վիգեն Հակոբյան

«Այս փոխհրաձգությունը երկուսին էլ մեծ վնաս է տալու, որովհետև հսկայական քանակի կոմպրոմատ են իրար վրա թափում։ Չէի ասի, թե կոմպրոմատի թեմաները նոր են հանրության համար, որովհետև դա այս կամ այն չափով շրջանառության մեջ էր լինում։ Այս ամենի արդյունքում երկուսն էլ բավականին տուժելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ի պատասխան 168.am-ի այն հարցի, թե ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի միջև ընթացող փոխհրաձգությունն ինչի՞ կարող է հանգեցնել։Ըստ նրա՝ թեպետ որևէ լուրջ պատրանքներ չկային, որ այս երկու քաղաքական ուժերը նոր խորհրդարանում լինելու են դասական առումով ընդդիմություն, հիմա այդ ընդդիմադիր ռեյտինգն է՛լ ավելի է նվազում.

«Այս ամենի արդյունքում կարող են շահել երրորդ ուժերը՝ ընդդիմադիր դաշտում և իշխանությունում։ Ամենաանհասկանալին այն է, որ այս կոմպրոմատային պայքարը սկսվեց ոչ թե նախընտրական շրջանում, թեև համարվում էր, որ նրանք են մրցում երկրորդ և երրորդ տեղերի համար, իրենք բնական մրցակից էին, հասկանալի էր, որ պայքարելու են ձայների համար, և, եթե այդ կոմպրոմատների արդյունքում որևէ մեկը կորցներ ձայներ, մյուսն ավելի առաջ կլիներ, բայց կոմպրոմատների տարափը սկսվեց հետընտրական շրջանում։ Իհարկե, ֆորմալ առիթը բանավեճի ընթացքում Մարուքյանի և Ծառուկյանի միջև դիալոգն էր, բայց այդ բանավեճից հետո ժամանակ կար մինչև ընտրությունները, և նրանք մասին չխոսեցին»։Այս ամենը, ըստ նրա՝ բերում է նրան, որ, եթե ինչ-որ հույսեր կային այդ կուսակցությունների հետ կապված, դրանք բավականին նվազում են։

«Որևէ քաղաքական ուժ կամ դեմք, ի տարբերություն նախորդ շրջանների, չի փորձում միջնորդ հանդիսանալ, հանդես գալ՝ որպես հաշտարար։ Շատ քաղաքական ուժեր շահագրգիռ են, որ այս երկու քաղաքական ուժերի վերաբերյալ որոշակի կասկածամտությունն էլ ավելի ավելանա։ Հիմնական կասկածն այն էր, որ խորհրդարանը գոնե ստարտային պայմաններում չունի իրական ընդդիմություն»։

Քաղտեխնոլոգն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի ներսից էլ կարող է ընդդիմություն առաջանալ. «Օրերս նման միտք արտահայտեց նաև փոխվարչապետ Ավինյանը, այնպես որ, շահագրգիռ ուժեր շատ կլինեն, որովհետև այս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում։ Սկսվում է մի նոր փուլ, առաջին հերթին՝ ընդդիմադիր դաշտը գրավելու, ընդդիմադիր դաշտում վերաձևավորումներ անելու առումով։ Եթե իշխանության առումով այս ընտրություններով կապիտալիզացվեց հեղափոխության արդյունքները, այս պարագայում չունեցանք հստակ պատկերացում, թե ինչ է իրենից ներկայացնելու ընդդիմադիր դաշտը, և այս պրոցեսները, թերևս, դրա համար են»։

168.am-ի հարցին՝ որքանո՞վ է ռեալ, որ հենց «Իմ քայլը» դաշինքի ներսից կձևավորվի այդ ընդդիմությունը, նա պատասխանեց, որ դա բավականին ռեալ է, և հենց այնտեղից կարող է ձևավորվել.

««Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան է, բազմատեսակ, բազմավեկտոր՝ թե աշխարհաքաղաքական, թե՛ ծագումնաբանության առումով, այնտեղ մարդիկ ներկայացնում են նույնիսկ տարբեր քաղաքական կուսակցություններ, հոսանքներ, շարժումներ, բաց և փակ հասարակական ինստիտուտներ, հիմնադրամներ։ Եվ հիմա, երբ շատ է խոսվում, որ ներսում կա պայքար այսինչ պաշտոնի, այսինչ դիրքի համար, ամենաբարդ դիրքերից մեկը, որ կարող է լինել, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի պաշտոնն է։ Դա բավականին բարդ կառավարվող միավոր է լինելու։ Դրա համար այնտեղ եղած բազմազանությունը ժամանակի ընթացքում կարող է ծնել ներքին ընդդիմություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում