Արթուր Գևորգյանի ճշմարտությունը թաքցնելու բոլոր ջանքերը զուր էին
Վարդուհի Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չնայած Արթուր Գևորգյանի գործադրած ճիգերին՝ ճշմարտությունը թաքցնելու ուղղությամբ, դա նրան չհաջողվեց և իրադարձությունները եկան տրամաբանական հանգրվանի: Հայկական բռնցքամարտի շուրջ ստեղծված իրավիճակը մոտենում է եզրափակիչ փուլին, քանի որ ԱԻԲԱ-ի կողմից անցկացված ստուգումների արդյունքում, հայտնաբերվել են այն խախտումները, որոնց մասին հայտարարում էին բազմաթիվ մարզասերներ և սպորտի վարպետներ: ԱԻԲԱ-ի կողմից կա հստակ որոշում ՀԲՖ նախագահի նոր ընտրություններ անցկացնելու համար, ինչը և տեղի կունենա շուտով: Մինչ այդ, տխրահռչակ Արթուր Գևորգյանը կազմակերպում էր ասուլիսներ, հրավիրում էր ժողովներ, մամուլին տալիս էր տարաբնույթ հարցազրույցներ, փորձելով խուսանավել իր կողմից իրականցված խախտումներից և չարաշահումներից: Սակայն անկախ ոլորտից և անձանցից, լինի դա սպորտ քաղաքականություն կամ այլ ինչ, սուտը, կեղծիքը բացահայտվելու է և թե Արթուր Գևորգյանը և բոլոր նրանք ովքեր կգերադասեն գնալ կեղծիքի ճանապարհով, կհայտնվեն կոտրած տաշտակի առաջ, ինչպես պատահեց Արթուրի հետ: Որպեսզի անձնական շահերի պատճառով չտուժեն մի ամբողջ ֆեդերացիաներ կամ այլ պետական կառույցներ, ճիշտ կլնիներ Արթուր Գևորգյանին ինքնակամ հրաժարակն տալ և պարզապես հեռանալ :