Տավուշի նորանշանակ դատախազը երկու առանձնատուն ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունվարի 10–ին Տավուշի մարզի դատախազի պաշտոնը ստանձնած Վիկտոր Գրիգորյանն օրեր առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ դատախազը հայտարարագրել է չորս միավոր անշարժ գույք՝ մեկ հողամաս, մեկ արտադրական նշանակության շինություն և երկու առանձնատուն: Վերջինս ավտոմեքենա նույնպես ունի, այն էլ՝ երկուսը՝ «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I» և «VAZ 21213» մակնիշների:
Վիկտոր Գրիգորյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ եկամուտներ չի ունեցել, իսկ իր դրամական միջոցներն էլ կազմել են 11 միլիոն 500 հազար դրամ և 6 հազար ամերիկյան դոլար:
Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: