Նյու Ջերսիում արգելվել են վայրի կենդանիների մասնակցությամբ կրկեսային ներկայացումները
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին ստորագրել է օրենք, որն արգելում է վայրի և էկզոտիկ կենդանիների շահագործումը կրկեսային ներկայացումներում:
«Նոսի օրենքն» իր անվանումն ստացել է 36-ամյա փղի պատվին, որը, չնայած արտրիտին, ստիպված էր կրկեսային ներկայացումների շրջանակներում ճանապարհորդել երկրով մեկ, այդ թվում` դեպի Նյու Ջերսի, և ենթարկվում էր դաժան վերաբերմունքի:
«Ես հպարտ եմ, որ ստորագրել եմ «Նոսի օրենքը» և երաշխավորում եմ, որ Նյու Ջերսին թույլ չի տա, որ վայրի և էկզոտիկ կենդանիները մեր նահանգում ենթարկվեն շահագործման և դաժան վերաբերմունքի»,-ասել է նահանգապետը: