Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում անհասկանալի և անկանոն դրսևորումները վառ ապացույցն են նրանց փոքրոգիության
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Լուսավոր Հայաստանի անդամների վերջին շրջանում անհասկանալի և անկանոն դրսևորումները, վառ ապացույցն են նրանց փոքրոգիության: Ընտրությունների նախաշեմին պայքարը քաղաքական ուժերի միջև, դա բնական երևույթ է, եթե այն չի հատում կոռեկտության սահմանը, սակայն ընտրություններից հետո ԼՀԿ-ի նման պահվածքն ուղղակի ճղճիմություն է: Ինչպես բոլորը տեսան, ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդը մեծահոգաբար շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին, որոնց շարքում էր նաև ԼՀԿ-ն, իսկ Էդմոն Մարուքյանենք ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել իրենց քաղաքական պարտության հետ և չեն կարողանում արժանապատիվ կերպով ընդունել դա: Ահա և դրա արդյունքում էլ թիրախավորել են ԲՀԿ-ին և Գագիկ Ծառուկյանին, մինչդեռ դրա փոխարեն, տղամարդկություն պետք է ունենաին ու ընդունեին ժողովրդի որոշումը: Առանց դրա հավատացեք, ոչ քաղաքական դաշտն է կայունանալու, ոչ էլ կառուցողական աշխատանքի ենք ականատես լինելու խորհրդարանում, այնպես որ հորդորում ենք սթափվել և ընդունել իրականությունն այնպես ինչպես որ կա և չփորձել մանիպուլացիանարի դիմել կամ սադրել մյուս քաղաքական ուժերին, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: