Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Politics

Հնդկական միգրացիա Հայաստանում

Վերջին շրջանում նկատվում է որոշակի դժգոհություն Հայաստան ժամանող Հնդկաստանի քաղաքացիների հոսքի կապակցությամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին, իսկ այս տարի հատկապես, Հայաստանում հնդկական սերիալներից զատ նկատելիորեն աճել են Հնդկաստանից եկողները, հիմնականում երիտասարդները, որոնք գալիս են Հայաստան ոչ թե ուսման նպատակով, ինչպես նախկինում, այլ որպես զբոսաշրջիկ կամ տարանցիկ եղանակներով Հայաստանում որոշակի ժամանակ բնակվելուց հետո փորձում են գնալ Եվրոպա: Խնդիրն, իհարկե, ունի որոշակի ռիսկեր: Պետք է հասկանալ, թե նման քանակությամբ օտարազգիները Հայաստան գալու ինչ կոնկրետ նպատակներ են հետապնդում, ցանկանում են ապրել ու աշխատել Հայաստանո՞ւմ, պարզապես զբոսաշրջիկնե՞ր են, թե՞ Հայաստանը դիտարկում են որպես Եվրոպա կամ այլ երկրներ, օրինակ, Միացյալ Էմիրություններ տեղափոխվելու տարանցիկ ուղի: Կարևոր է նաև հասկանալ, արդյո՞ք եկողները գալիս են որպես էժան աշխատուժ և ինչքանով է այս հանգամանքը վտանգավոր տնտեսության համար:

Սակայն այս ռիսկերով հանդերձ, անհասկանալի է նաև այն՝ թեկուզև առայժմ լուսանցքային դժգոհությունը, որն առկա է: Նախ՝ Հայաստան եկող հիմնական օտարազգի հոսքերը կա՛մ բարեկամական Իրանից են, կա՛մ Հնդկաստանից: Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ մենք գործ ունենք օտարազգիների հետ, որոնք աչքի չեն ընկնում ագրեսիվ վարքով, բավական զուսպ են ու կոռեկտ: Ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանում միգրանտների հետ պետական և հասարակական մակարդակով կոնֆլիկտ գոյություն չունի: Անկախ Հայաստան գալու մոտիվացիայից, մենք ունենք որոշակի տնտեսական ակտիվություն, եկողները բնակարաններ են վարձում, հոգում են սննդի ծախսեր, ինչը Հայաստանի նման փոքր տնտեսության համար այս պայմաններում կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ: Իսկ ակնհայտ կամ թաքնված ռիսկերը արդեն պետության կարգավորելիք խնդիրներն են: Ընդ որում, թե՛ պետությունը, թե՛ հասարակությունը այս դեպքում չպետք է գերագնահատեն ռիսկերը ու չփորձեն գնալ ծայրահեղ սահմանափակումների ճանապարհով: Այս իմաստով կարևոր է, որ դանդաղ ձևավորվող դժգոհությանը պետությունը տա համարժեք արձագանք՝ խնդիրը մի կողմից պարզաբանելու, մյուս կողմից էլ ռիսկերի վերահսկողության երաշխիքներ ապահովելու առումով: