Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity
Politics

Կառավարության արդյունավետությունից մինչև ցավոտ ռեֆորմների վարկանիշային արգելք

Կիրակի օրը ԿԸՀ–ն կամփոփի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Որևէ անակնկալ սպասելն այս պահին անիմաստ է: Ընտրության արդյունքների նախնական ու վերջնական տարբերակները դժվար թե շատ տարբերվեն իրարից: Սակայն արդեն իսկ եղած արդյունքները թույլ են տալիս որոշակի եզրահանգումներ անել: Խոսքն այս դեպքում ոչ թե անցած կամ չանցած կուսակցությունների ստացած ձայների ու տոկոսների մասին է, այլ հաղթող ուժի՝«Իմ քայլը» դաշինքի ու այդ դաշինքի ռեյտինգային տարբեր թեկնածուների արձանագրած տոկոսների և դրանց միջև եղած տարբերությունների:

Բոլորին էլ պարզ է, որ իշխող ուժը հաղթել է մի կողմից հեղափոխության իներցիայով, մյուս կողմից Փաշինյանի ահռելի հանրային վարկանիշի հաշվին: Սակայն ռեյտինգային ընտրակարգի հետևանքով այդ ահռելի վարկանիշը բաշխվել է իշխող թիմի տարբեր թեկնածուների միջև: Այդ բաշխվածությունից կարելի է հետաքրքիր արձանագրումներ անել: Օրինակ հետաքրքիր է, թե ինչպես են պատկառելի քանակով ձայներ ստացել նորահայտ մարզպետները ու նորահայտ, հասարակությանը անհայտ թեկնածուներից ոմանք տարբեր ընտրատարածքներում:

Առավել խորհրդանշական է, սակայն, այլ բան: Փաշինյանի կաբինետի նախարարների ստացած ձայների համեմատությունը ցույց է տալիս, որ օդ տատանող գործիչները՝ ի հաշիվ հեղափոխության առաջին շարքերում լինելու, ունեն ավելի մեծ հանրային վարկանիշ, քան նրանք, որոնք ապրիլ–մայիսյան պրոցեսներում չեն եղել առաջին պլանում, բայց կառավարման մի քանի ամիսների ընթացքում ցույց են տվել քիչ թե շատ շոշափելի արդյունքներ, ռեֆորմների գնալու պատրաստակամություն:

Այս իմաստով առավել ակներև է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի օրինակը. նա ստացել է մոտ 3500 ձայն: Նախկինում էլ տարբեր վարկանիշային հարցումները ցույց էին տալիս, որ նոր իշխանության պաշտոնյաներից Թորոսյանն ունի ամենացածր վարկանիշը: Պատճառը, կարծում ենք, պարզ է՝ Թորոսյանը միակն է, որ ձեռնամուխ է եղել ցավոտ փոփոխությունների: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան փոփոխությունների որակը, որքան այն հանգամանքը, որ Թորոսյանը, ի տարբերություն իր շատ կոլեգաների, չի առաջնորդվում ժողովրդահաճո լինելու մտայնությամբ և իր ոլորտում գործունեությունն իրականացնելիս չի վախենում անել քայլեր, որոնց պատճառով ստանում է հակազդեցություն թե՛ հասարակական շրջանակներից, թե՛ առողջապահական ոլորտից, թե՛ նախկին իշխանության որոշ սուբյեկտներից: Համեմատության համար կարելի է տեսնել, որ կարևոր այլ ոլորտների պատասխանատու նախարարներ նախորդող ամիսներին բացի կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոստումներից ոչնչով աչքի չեն ընկել:

Ամեն դեպքում հասկանալի է նաև, թե ինչու է Արսեն Թորոսյանի ընտրած ոճը փոքրամասնություն նոր կառավարությունում: Արտահերթ ընտրություններին նախորդած վեց ամիսները կարճ ժամանակ էին ցավոտ ռեֆորմների գնալու համար, որովհետև ցավոտ ռեֆորմները ենթադրելու էին վարկանիշի անկում, ինչը ընտրություններից առաջ կարող էր խոչընդոտ դառնալ: Հիմա, սակայն, երբ իշխող թիմը վերահաստատել է իր իշխանությունն ընտրությամբ ու ունի առնվազն 5 տարվա կառավարման ժամանակ, ցավոտ ռեֆորմներն առավել քան երբևէ դառնում են անհրաժեշտություն: Բնական է, որ ցանկացած խորքային ռեֆորմ այս կամ այն կերպ ցավեցնելու է հասարակության որևէ շերտի ու ծնելու է սոցիալական դժգոհություն: Սակայն, եթե վեց ամիսը բավարար չէ շոշափելի արդյունքներ ունենալու համար, ապա 2 կամ 3 տարին լիովին բավարար են ցավոտ ռեֆորմներ սկսելու ու շոշափելի արդյունքներ գրանցելու համար, ինչի արդյունքում նախնական փուլում անխուսափելի դժգոհությունը անպայման կմեղմվի, իսկ կորսված վարկանիշը կփոխհատուցվի կրկնակի ու եռակի:

Նոր իշխանության, հատկապես նոր կառավարության հիմնական խնդիրն ու անելիքը սա է՝ գնալ ռեֆորմների՝ չվախենալով ցավեցնել իրենց իսկ ձայն տվածներին: Սա անխուսափելի բախում է, որը պետք է տեղի ունենա վաղ թե ուշ: Այն ձգձգել՝ նշանակում է կորցնել այն թանկարժեք ժամանակը, որի ընթացքում կարելի էր արձանագրել շոշափելի արդյունքներ ու հնարավոր դժգոհությունները եթե ոչ հիմա, ապա ապագայում մեղմել: Այս իմաստով կենսական է, որպեսզի ռեյտինգային հաշվարկը չդառնա ներիշխանական սակարկումների առարկա ու ազդեցություն չունենա կառավարության աշխատանքի տրամաբանության վրա: Պրագմատիկ հաշվարկը պետք է ամեն կերպ գերակայի ռեյտինգային ընտրակարգով ամրապնդված ժողովրդահաճոյությանը: