Ստրասբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 4-ի
Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայում հրաձգության զոհերի թիվը հասել է 4-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյթսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ հրաձգության հետևանքով 3 մարդ է մահացել:
Երեքշաբթի երեկոյան 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգի Սուրբծննդյան շուկայի հարևանությամբ հրաձգություն էր կազմակերպել: Ստրասբուրգի քաղաքապետը միջադեպը ահաբեկչություն էր անվանել:
Շեկաթը սպանվել է հատուկ գործողության արդյունքում:«Բի-Էֆ-Էմ»-ի տվյալներով՝ ահաբեկիչն «Իսլամական պետություն» խմբավորման ներկայացուցիչ էր: