Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Փաշինյանն ու Արցախի ղեկավարությունը՝ ծանր խնդրի առջև

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում սպասվում են բարձրաստիճան գեներալների պաշտոնաթողություններ: Խոսքը մասնավորապես ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարություններով խորհրդական Արշավիր Ղարամյանի մասին է: Հետագայում Արցախից պաշտոնական մակարդակով հնչեցին հայտարարություններ, որ պաշտոնանկությունների մասին որևէ տեղեկություն չկա: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև Լևոն Մնացականյանը: Հետո հայտնվեցին նաև նոր նախարարի անունը, Մնացականյանի նոր պաշտոնի մասին տեղեկատվություն և այլն...

Այսքանով հանդերձ պարզ է, որ խնդիրը միայն տեղեկատվական քաոսի մասին չէ: Մի կողմից տեղեկատվական արտահոսքերը շատ կազմակերպված տեսք ունեին, մյուս կողմից դրանց հերքումներն էլ հնչում էին բավական զգուշավոր: Խնդիրը նույնիսկ այդ պաշտոնյաների նշանակում–չնշանակումը, ազատում–չազատումը չէ (ի վերջո, պաշտպանունակությունը սոսկ նախարարի անձով չէ պայմանավորված, թեպետ դա ևս շատ կարևոր է): Ակնհայտ է, որ կան ինչ–որ խորքային գործընթացներ, որոնց բոլոր մանրամասներին, բնականաբար, մենք տեղյակ չենք: Բայց այն, որ Արցախի ղեկավարության և բարձրագույն զինվորականության ու Հայաստանի նոր իշխանությունների միջև կա որոշակի թյուրըմբռնում, ակնհայտ է:

Հատկապես, եթե հաշվի առնենք քարոզարշավի ընթացքում Երևան–Ստեփանակերտ մակարդակով միմյանց հասցեին հնչող ագրեսիվ գնահատականները, որոնք թեև հասցեատերեր չունեին ուղղակի իմաստով, բայց անուղղակիորեն բացահայտում էին երկու կողմերի միջև լարումը: Առիթն, իհարկե, Սասուն Միքայելյանի անփույթ ձևակերպումն էր: Այս լարման խորացմանը նպաստեց նաև ՀՀԿ–ի քարոզարշավային տրամաբանության մեջ արցախյան խնդրի արծարծումն ու Փաշինյանին այդ հարցում դավադրության մեջ մեղադրելը:

Փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած անփույթ ձևակերպում, տեղեկատվական անփութություն կամ միտումնավոր արտահոսք լարվածություն է առաջացնում Երևանի և Ստեփանակերտի միջև: Այս լարվածությունը ավելի է խորանում՝ հաշվի առնելով առաջնագծում համեմատական խաղաղ վիճակը, որը առաջին հայացքից իհարկե դրական է, բայց կասկածի տեղիք է տալիս Ստեփանակերտում: Կասկած, որ Փաշինյանն ունի որոշակի պայմանավորվածություններ դրսում, որոնցից իրենք տեղյակ չեն: Ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արցախի հետ հարաբերություններում ակնկալվում են փոփոխություններ: Չնայած վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը Փաշինյանն Արցախում էր, այդուհետ էլ հաճախակի այցելում է Արցախ, հնչում են փոխադարձ վստահության հավաստիացումներ, Փաշինյանն էլ իր հերթին հակադարձում է Արցախում արտահերթ ընտրություններով իշխանության փոփոխման մասին հայտարարողներին, բայց վերջին ամիսներին տեղի ունեցողը ցույց տվեց, որ Երևանն ու Ստեփանակերտն առայժմ չեն հասել այն վստահության ու հաղորդակցության մակարդակին, որպեսզի բացառեն հնարավոր, թեկուզև կարճատև լարումները, որոնց ականատեսն ենք:

Հատուկ ցանկանում ենք նշել, որ որևէ խնդիր չենք տեսնում Փաշինյանի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի և երկրի բարձրագույն ղեկավարության առաջին դեմքին՝ իրեն հավատարիմ կամ գոնե լոյալ զինվորական վերնախավ ունենալու ձգտման մեջ: Սա ոչ միայն տրամաբանական է, այլև քաղաքական կայունության գրավական: Հատկապես մեր տիպի երկրում, որտեղ զինվորական վերնախավն օբյեկտիվ պատճառներով ունի ահռելի ազդեցիկություն, կարևոր է, որ այդ ազդեցիկությունը, մանավանդ այսպիսի խառը, անցումային ժամանակներում չվերածվի ներիշխանական, ներհայաստանյան բախման:

Սակայն խնդիրն այլ է: Փաստացի քարոզարշավից սկսած Փաշինյանը Արցախի հետ հարաբերվում է կամ տեղեկատվական այս կամ այն արտահոսքերին արձագանքելով, կամ էլ հանրահավաքային հարթակներից մատ թափ տալով: Չենք բացառում, որ կարող է լինել մատ թափ տալու տեսական պատճառ: Բայց խնդիրն այստեղ ոչ թե պատճառն է, այլ դրսևորման ձևերը: Արդյո՞ք սա այն հարցն է, որտեղ կարելի է մտահոգությունները դրսևորել մատ թափ տալով, ուղիղ եթերում բավական տհաճ տոնով ու միմիկայով զգոնության կոչեր անելով: Արդյո՞ք չկա հնարավորություն մեկնել Արցախ անձամբ, ոչ թե այնտեղ ուղարկել մի մարդու, որի հանդեպ կա ակնհայտ անվստահություն: Մեկնել ու փակ դռների հետևում քննարկել բանակի ղեկավարության փոփոխման կամ զինվորական վերնախավի հետ առկա տարաձայնությունների հարցերը:

Հեղափոխությունն, անշուշտ, թելադրում է իր ոճն ու ռիթմը: Փաշինյանն էլ այդ ռիթմի ու ոճի կրողն է, և ինչ–որ տեղ հասկանալի է շատ հարցերում նրա հախուռն, էմոցիոնալ կեցվածքը: Բայց արդյո՞ք Արցախի հետ հարաբերությունները այդ մակարդակով պետք է քննարկել: Արդյո՞ք Արցախը չկա չարենցավանյան մի դպրոցի չափ, որպեսզի Փաշինյանն անձամբ մեկնի այնտեղ ու վերջ դնի քարոզարշավով սկսված ու տեղեկատվական ծամծմոցի առարկա դարձած այս պատմությանը:

Քանի դեռ Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի ղեկավարության միջև չի կայացել այդ երկխոսությունը, տեղեկատվական արտահոսքերն ու թյուրըմբռնումները վտանգ ունեն այդ հարաբերություններում լարումը խորացնելու: Հատկապես, որ թեկուզև մարգինալ, բայց որոշակի շրջանակներում Փաշինյանը ներկայացվում է որպես Արցախի հարցում զիջումների նախնական պլանով իշխանության եկած մարդ: Երկխոսության բացակայության դեպքում փոխադարձ կասկածամտությունը խորանալու է, իսկ կասկածամտության խորացմանը զուգահեռ դավադրության տեսությունները դառնալու են մոդայիկ: Արցախի հարցում սա թույլ տալ չի կարելի:

Հ.Գ.-Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ուշ երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ ԵՐԵՎԱՆՈՒՄ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը: Ընդ որում, հաղորդագրությունը տարածվեց Արցախի նախագահի աշխատակազմից: