Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
uncategorized

Պետական ինստիտուտների արժեզրկման ճանապարհը

Դեռևս քարոզարշավի օրերին ակնհայտ նկատվում էին ազդակներ, որոնք չնայած գալիս էին տարբեր տեղերից, բայց վերջնարդյունքում ենթադրում էի խորհրդարանի՝ որպես ինստիտուտի դերակատարության միտումնավոր արժեզրկում: Մի կողմից Նիկոլ Փաշինյանն էր քարոզարշավի ժամանակ հայտարարում, որ սրանք նախ վարչապետի ընտրություններ են, մյուս կողմից էլ քարոզարշավին մասնակցող ուժերից որոշները, կանխազգալով իրենց ձախողումը, նշում էին, որ սա ժամանակավոր խորհրդարան է: Ընդ որում, խորհրդարանի ժամանակավոր լինելու մասին խոսում էին ոչ միայն մասնակից ուժերից որոշները, այլև «հակահեղափոխական» ճամբարի խոսափողները:

Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, խորհրդարանի կարճատևությունը գուժողների քանակը կտրուկ ավելացել է: Միաժամանակ իշխանություններն էլ թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ ընդհանրապես իրենց վարքով, մասնավորապես նախընտրական ցուցակի ցանկով ցույց տվեցին, որ խորհրդարանն առավելապես դիտարկում են որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներին տեղավորելու տեղ՝ հեղափոխության հաջողության ողջ բեռը դնելով կառավարության վրա: Մի քանի անգամ անձամբ Փաշինյանն է հայտարարել պրոֆեսիոնալների կառավարություն ունենալու մասին, միաժամանակ՝ հույսի, լավատեսության և ապագայի մասին խոստումները տալով հենց կառավարության արդյունավետ աշխատանքի կոնտեքստում: Միտումնավոր է սա արվել, թե ենթագիտակցորեն, դժվար է ասել: Բայց ստացվել է այնպես, որ թե՛ իշխանությունները, թե՛ հասարակությունը երկրում շոշափելի փոփոխությունների իրական սուբյեկտ տեսնում են գործադիրը:

Վերոնշյալից կարող ենք ենթադրել, որ Ազգային ժողովը, որպես քաղաքական համակարգի անկյունաքարային միավոր, այժմ ենթարկվում է համակողմանի հարվածների բոլոր ճամբարներից: Ընդ որում, ազնվության համար նշենք, որ ԱԺ–ի դերակատարության նվազեցումը նոր գործընթաց չէ, այն սկսվել է տարիներ առաջ և «բարեհաջող» կերպով հասել իր նպատակին՝ ԱԺ–ն դարձնելով կառավարության որոշումները դակող մարմին: Նախկինում պարզապես ԱԺ–ում ապահովվում էր նաև քաղաքական թեժ քննարկումների բաղադրիչը՝ օրվա ընդդիմության առկայության տեսքով: Այժմ, սակայն, նմանատիպ թեժություն ակնկալելն անհույս լավատեսություն կլինի: Հետևաբար ԱԺ–ին մնում է բավարարվել դակողի ֆունկցիաներով:

Խնդրի բարդությունն այն է, որ դե յուրե Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, ինչից պետք է հետևեր խորհրդարանի քաղաքական կշռի գերակայում գործադիրի նկատմամբ: Սակայն ի սկզբանե խորհրդարանական մոդելի անցնելը՝ կուսակցական համակարգի չկայացվածության և ներկուսակցական դեմոկրատիայի մեխանիզմներ չունեցող կուսակցությունների պարագայում, հղի էր այն ոչ ներդաշնակ իրավիճակով, որի ականատեսն ենք հիմա: Փաստացի խորհրդարանական մոդելն այդպիսին է միայն դե յուրե: Խորհրդարանի լիազորությունները էականորեն չեն ավելացել, ավելին՝ սուպերվարչապետական լիազորությունների հաշվին այժմ ունենք խորհրդարանի հանդեպ գերակա՝ վարչապետի ու կառավարության առկայություն:

Այս իմաստով նոր խորհրդարանն իրոք անելիքներ ունի: Բնական է, որ տնտեսական փոփոխությունների քաշող ուժը, այսպես, թե այնպես, կառավարությունն է լինելու: Բայց քաղաքական համակարգի, կառավարման մոդելի, Ընտրական օրենսգրքի վերանայման հարցերում ԱԺ–ն ունի բավական շատ անելիքներ: Մնում է միայն, որ ԱԺ–ում իշխող ուժի ներսում գտնվի այդ կամքը՝ եթե ոչ հակադրվելու կառավարությանը, եթե ոչ նրան հակակշիռ դառնալու, գոնե սեփական օրակարգն ունենալու: Այլապես թե՛ գործող մոդելը, որն ինքնին ենթադրում է խորհրդարանի ստորադասում, թե՛ իշխանության մոտեցումը և թե՛ ընդդիմադիր ճամբարում դիրքավորված ուժերի՝ խորհրդարանի ժամանակավորության մասին փաստարկները կարող են դառնալ Ազգային ժողովի՝ որպես պետական կառավարման կարևորագույն ինստիտուտի արժեզրկման գործընթացի «հաջող» շարունակությունը: