Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients
uncategorized

Սկսվելու է հետհաշվարկը. ե՞րբ կառաջանա բալանսավորված քաղաքական դաշտ

Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցան առաջին խորհրդարանական ընտրությունները, որտեղ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժը արձանագրեց իր ցուցանիշները: Այն ցուցանիշը, որը և սպասվում էր: Մեծ հաշվով՝ կարելի է ասել, որ այս խորհրդարանը քաղաքական բալանսավորվածություն, հավասարակշռություն չի ունենալու, ինչն էլ ունենալու է իր խնդիրները: Նման դիրքորոշում ունի քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Այդուհանդերձ, քաղաքագետն իրավիճակը հասկանալի է համարում, որովհետև առկա էր էյֆորիան, և այն չէր կարող անցնել մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը:

Իսկ թե որո՞նք են վերոնշյալ հնարավոր խնդիրները, Oragir.info-ի հետ զրույցում քաղաքագետը մանրամասնեց. «Հանրության այն հատվածի մոտ, որոնք հավատում են Նիկոլ Փաշինյանին, սպասումները շատ մեծ են: Փաստացի այդ սպասումների զոհը կարող է դառնալ նրա գլխավորած քաղաքական ուժը: Երկրորդը՝ Փաշինյանի համար հեղափոխությունն անսպասելի էր, և նա չունի մեծ թիմ, որը կկարողանա իրականացնել բոլոր գործընթացները: Իսկ խնդիրները բավականին խորքային են: Եվ կարծում եմ, որ այս իմաստով ժամանակը չի աշխատելու Փաշինյանի և իր թիմի օգտին: Չկան պրոֆեսիոնալ՝ մասնագիտացված իմաստով այնպիսի մարդիկ, որոնք ի զորու են խնդիրների շուրջ գործընթաց իրականացնել: Բացի այդ, նախ պետք է գիտակցել, թե ինչ խնդիրներ կան, դա էլ առանձին հարց է: Պետք է ընդգծել, թե ո՞րն է գլխավոր օրակարգը, որովհետև առկա խնդիրները նաև իրար հակասող են: Օրինակ՝ մի կողմից կոռուպցիայի դեմ պայքար, մյուս կողմից՝ ներդրումների խնդիր: Թվում է՝ փոխլրացնող խնդիրներ են, բայց նաև իրար խանգարող են. այն մթնոլորտում, ուր անընդհատ ասվում է՝ «այս կամ այն մարդուն ենք բռնել, այս կապիտալը մաքուր չէ», հասկանալի է, որ նման մթնոլորտում ներդրումները չեն կարող լայնամասշտաբ բնույթ կրել»:

Նրա խոսքով՝ նման շատ հարցեր կան, և այդ առումով Ն. Փաշինյանի և իր թիմի առջև բավականին դժվար խնդիր է դրված:

«Իրականում նախորդ 7 ամիսների բացթողումներն ու սայթաքումները երկրորդական են, որովհետև հանրությունը վերապահումով էր նայում այդ ամենին: Իսկ արդեն այս պահի դրությամբ՝ դեկտեմբերի 9–ից հետո, երբ Փաշինյանն արդեն ունի ամբողջական իշխանություն, սկսվելու է հետհաշվարկը: Հանրությունը հիմնական պատասխանատու համարելու է Փաշինյանին ու իր թիմին: Այսինքն՝ արդեն խանգարող ուժ չկա: Նույնիսկ պառլամենտում չկան ուժեր, որոնք տեսականորեն կարող են խոչընդոտել իր քաղաքականությանը»,–ասաց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ դեռ վաղ է խոսել քաղաքական նոր դաշտի ձևավորման անհրաժեշտության մասին, որովհետև ընտրությունները դեռ նոր են ավարտվել: «Հասկանալի է, որ ԱԺ–ում հավաքված է հիմնականում Փաշինյանի թիմը: Այսինքն՝ հաշվի առնելով էյֆորիայի վիճակը՝ փաստացի գրավել է քաղաքական դաշտի ճնշող մեծամասնությունը: Այնուամենայնիվ, էյֆորիան խիստ ժամանակավոր երևույթ է, և ժամանակ հետո հանրությունը սկսելու է ավելի սթափ գնահատականներ պահանջել: Իսկ այդ ժամանակ արդեն նոր խնդիրներ են առաջանալու, որոնց լուծումները հանրությունը փորձելու է ման գալ և չգտնել խորհրդարանում: Այստեղ արդեն առաջ է գալու նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու պահանջը՝ արդեն խորհրդարանից դուրս: Եվ կարծում եմ, որ մեկ–մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը մեծ մասամբ կձևավորվի ԱԺ–ից դուրս»,–նշեց մեր զրուցակիցը:

Իսկ արտախորհրդարանական ուժերի հաջողությունը կամ անհաջողությունը, ըստ քաղաքագետի, պայմանավորված է իշխանության գործելաոճով: «Եթե իշխանությունը կարողանա կապիտալիզացնել այս էյֆորիան և երկրի զարգացումը ճիշտ ռելսերի վրա դնել, ապա, ըստ իս, արտախորհրդարանական ուժերի ձևավորումը կարող է ուշանալ: Սակայն այն, ինչ նշմարվում է այսօր, ցավոք դա ցույց չի տալիս, որովհետև փոխնակ երկիրը տարվի ավելի հանդարտեցման ճանապարհով, այն ավելի ցնցումային ճանապարհի վրա է դրվում: Եվ կարծում եմ, որ այսպես երկիրը կարող է լուրջ խնդիրների առաջ հայտնվել՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով: Եվ սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ձևավորման պահանջը ժամանակի ընթացքում կարող է մեծանալ»,–եզրափակեց Ե. Բոզոյանը: