Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
Politics

Իշխանությանն ընտրելու կարծրատիպը. ընտրության միջոցով իշխանափոխությունը պետք է դառնա սովորական գործընթաց

Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր համապետական ընտրություններում հաղթել է իշխանության կուսակցությունը: Թերևս շատ մասնակի բացառությամբ 1999թ. խորհրդարանական ընտրության, երբ իշխանության և ընդդիմության սահմանները խախտված էին, քանի որ Հայաստանում տեղի էր ունեցել պալատական հեղաշրջում և իշխանական վերնախավը գտնվում էր իշխանության վերաբաշխման փուլում: Մնացյալ բոլոր դեպքերում, հատկապես առաջին դեմքի ընտրություններում հաղթել է իշխանությունը: Այս անգամը ևս բացառություն չէր:

Անշուշտ, անհամեմատելի են այս ու նախորդ ընտրությունները, ավելին՝ հասկանալի է, որ այս անգամ իշխանությունն ընտրվել է ոչ վարչական ու ֆինանսական ռեսուրսի գործադրման հաշվին: Նույնիսկ անհասկանալի կլիներ, եթե հեղափոխական իշխանությունը չհաղթեր այս ընտրություններում: Խոսքն այլ բանի մասին է:

Հայաստանում երբեք տեղի չի ունեցել իշխանափոխություն ընտրությունների միջոցով: 1998թ. իշխանությունը փոխվեց ներիշխանական ինտրիգների պատճառով: Այս տարի էլ իշխանություն փոխվեց փողոցային պայքարով: Իհարկե, Հայաստանը մոտ է եղել իշխանությունն ընտրություններով փոխելու սահմանագծին, այն էլ մի քանի անգամ: Բայց երբեք այդ սահմանագիծը չի անցել, ինչպես որ մինչև այս տարվա պրոցեսները չէր անցնում փողոցային պայքարի սահմանը:

Եվ հենց այս ամենի արդյունքում համապետական ընտրությունները վերածվել են իշխանության ընտրությունների, ինչը դարձել է բավական անսովոր, մեծ հաշվով արատավոր վարքի դրսևորում, երբ հասարակությունն ինքնակամ կամ որոշակի ճնշման ներքո ընտրում է իշխանություններին՝ որպես կանոն դժգոհ լինելով վերևներից: Ընդ որում, ընտրում է բացառապես այդ պահին, և ինչպես ցույց տվեցին ապրիլ–մայիսի իրադարձություններն ու արդեն իսկ ավարտված խորհրդարանական ընտրությունները, ընտրելուց մի տարի անց կարող է որդեգրել լիովին հակառակ դիրքորոշում:

Ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությունը կենսական է Հայաստանի քաղաքական համակարգի համար մի քանի պատճառներով: Նախ՝ վերջապես Հայաստանը դուրս կգա ներիշխանական ինտրիգների կամ փողոցային պայքարի միջոցով իշխանության անցման հարցը լուծելու տուրբուլենտ ցիկլից: Երկրորդ՝ ընտրության արդյունքներով հաղթողի և պարտվողի որոշելը կնշանակի քաղաքական համերաշխություն քաղաքական ուժերի միջև, մի բան, որ այժմ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չկա: Երրորդ՝ Հայաստանի քաղաքացին ի վերջո պետք է կարողանա ընտրությունը դիտարկել որպես ոչ թե ուժեղին ձայն տալու առիթ, ընդ որում, անկախ մոտիվացնող հանգամանքներից, այլ շատ կոնկրետ գործողություն, որը կհանգեցնի այս կամ այն ուժի հաղթանակին:

Հեղափոխությունը կոտրեց Հայաստանում իշխանության անփոփոխության կարծրատիպը: Հիմա արդեն ժամանակն է իշխանության փոփոխության գաղափարը դուրս հանել ներիշխանական ինտրիգների ու փողոցային պայքարի տրամաբանությունից, տեղափոխել բացառապես ընտրության տրամաբանություն և դարձնել սովորական, հերթական մի գործընթաց: