«Լուսավորի» կարկառուն դեմքերը ավելի լավ կանեն մտածեն իրենց «աքիլլեսյան գարշապարներիի» մասին
Մարի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Խորհրդարան անցած ուժերը իսկապես ժողովրդի վստահություն վայելողներն են, որոնք արդեն քաղաքական նոր իրողության մեջ պետք է ձեռնամուխ լինեն նորօրյա Հայաստանի կերտման գործընթացին՝ երկիրը բաերփոխումների նոր ուղիով տաանելով։
Խարհրդարան անցած երեք ուժերի ներկայացուցիչները հենց այս սկզբունքը որդեգրելով միայն կարող են հասնել մեր երազած Հայաստանի տեսլականի իրականացմանը։ Սական արի ու տես, որ դրանցից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հին մտայնություններ ունի և հենց այս մտայնությունները իր հետ շալակած գալիս է նոր գումարման խորհրդարան։
Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր նոր իրավիճակում հարմարավետ ադապտացվելու այս կուսակցության «խասիաթին»։ Հիմա այն նոր քաղաքական իրողության մեջ մյուս ուժերին, ասել է թե՝ ԲՀԿ-ին բացառելով, հերքելով կամ կամ նրա չլինելու դեպքեում իրենց երկրոդ տեղում երևակայելով այս կուսակցության ներկայացուցիչները, դեռ աշխատանքը չսկսածխ, որոշոել են իրենց համարմարավետ տեղադրել ապագա ընդդիմության դիրքերում։ Հատկանշական է այն հանգամանքը, որ «Լուսավորի» կարկառուն դեմքերը խոսում են այլոց «աքիլլեսյան գարշապարներից» ու խոսելիությունից՝ մոռանալով, որ ոչ վաղ անցյալի մի քանի դրվագների հիշատակումները շատ հակաթեզ են խոցելիության ու անխացելիության մասին տեսության համար։
Զօրորինակ՝ Մանե Թանդիլյանի տխրահռչակ դեպքը հիշենք, երբ «Դեմ եմ»-ի վառ ներկայացուցիչը հայտնվեց մի տեղում, որտեղ իր մի «դեմ լինելը» կարող էր հարցը փակել, բայց ինչպես ասում են՝ «դեմ ըլլալով կողմ եղավ» ու շարունակեց «հպարտորեն» պաշտոնավարել։ Էլ չենք խոսում կուսդակցության ղեկավարի խոցելոիության մասին, ով «կլասիկ» է ոչ միայն այս ու այն կողմ վազող իր տեսակով, այլև հեղափոխության օրերին իր «լայվերում» երդվում էր, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին տանում է կործանման, որ Փաշինյանը պետք է շուտափույթ կերպով դադարեցնի այդ «արկածախնդրությունը»։ Թերսև այստեղ կանդ առնենք , քանի որ բոլորն էլ այս մասին հիշում են շատ լավ, բայց մի բան հստակ է, որ խորհրդարան անցած կուսակցությունների ներկայացուցիչների նման վարքագիծն ու գործելաոճը խոչընդոտում են բարենպաստ քաղաքական միջավայրի ձևավորմանը, ինչը այս փուլում մեր երկրի համար ամենից անցանկյալին է։