Էդմոնի քաղաքական վախճանը
Դավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես գիտենք, այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որից կախված է մեր երկրի ապագան: Մենք բոլորս մեծ հույսեր ենք կապում այս ընտրությունների հետ, քանզի այս ընտրությունները կեզրափակեն դեռ ապրիլ ամսից սկսած հեղափոխությունը և խաչ կքաշեն հին Հայաստանի արատավոր երևույթների վրա:
Ցանկանում եմ խոսել այդ արատավոր երևույթներից ամենա կառակռուն դեմքերից մեկի ՝ ամենա կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մասին, ով անգամ այսօր փորձում է, ժողովրդի լեզվով ասած, «կռուտիտ անել» իր անցյալը: Ինչպես գիտենք Էդմոնը «Ելք» խմբակցության պատգամավոր էր, բայց ամենա օրհասական պահին, երբ Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել փողոց և պայքարում էր նախկին իշխանությունների դեմ, Էդմոնը ցույց տվեց իր իրական դեմքը և հանդես եկավ պրո-իշխանական կոչերով: Այդ պահին վերջնականապես պատռվեց այդ կեղծ ընդդիմադիրի դիմակը, ով տարիներ շարունակ իշխանությունների «կռոտն» է ընդդիմադիր ճամբարում:
Այսօր , երբ նախկին իշխանությունները արդեն դուրս են մղվել քաղաքական դաշտից, մեր սիրելի կլասիկ պատգամավորը աղ կերած գառան դեմքով փորձում է կրկին անգամ ներխուժել խորհրդարան , բայց հասկանալով , որ այլևս ոչ ոքի համար գաղտնիք չէ իր ով լինելը ընկել է խուճապի մեջ: Ըստ իս նմանատիպ արատավոր երևույթների մուտքը նոր ԱԺ շատ վտանգավոր է հեղափոխության համար, քանզի Էդմոն Մարուքյանն ինքն իրենով իր մեջ կրում է հակահեղափոխական տարրեր: Ինչպես կարող է մի մարդ խոսել հեղափոխությունից, ով այդ օրերին Նիկոլին հորդորում էր լքել փողոցը և պայքարը շարունակել խորհրդարանում: Միթե՞ Մարուքյանը չէր գիտակցում, որ խորհրդարանում անհնար է պայքարել վարչակարգի դեմ: Նմանատիպ ճամբարափոխ պատգամավորները միշտ խոչընդոտելու են հեղափոխական պրինցիպների ամրապնդմանը և մեր հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացմանը: Ինչևէ այսօրը կհիշվի որպես կլասիկ Էդմոնի քաղաքական վախճանի օր: