Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers
Politics

Ինչպե՞ս անցավ արտահերթ... քարոզարշավը

Այսօր քարոզարշավի վերջին օրն է, ու հաշվի առնելով օրվա խորհուրդը՝ դժվար թե նախորդ օրերի նման ականատես լինենք ակտիվ, ագրեսիվ քարոզարշավի: Ըստ այդմ, ժամանակն է լռության օրվանից առաջ ամփոփել, թե ինչպես անցավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

ՀՀԿ–ն, չնայած այն հանգամանքին, որ քարոզարշավից առաջ հայտարարել էր, որ փորձելու է լինել կառուցողական և ուժեղ ընդդիմություն, որ գիտակցել է իր սխալները ու պատրաստ է շտկել դրանք, նախընտրական պայքարի առաջին իսկ օրից սկսեց բավական ագրեսիվ հռետորաբանությամբ: Թե՛ նախընտրական պաստառն ու կարգախոսը, թե՛ հիմնական դերակատարների հռետորաբանությունը տարբեր հարցազրույցների ու բանավեճերի ժամանակ ցույց տվեցին, որ ՀՀԿ–ն որդեգրել է սև–սպիտակ խաղի կանոններն ու դիրքավորվել որպես սև: Իսկ Դավիթ Շահնազարյանի՝ ցուցակում հայտնվելու հանգամանքը, հակառակ շատ, այդ թվում մեր կանխատեսումների, ոչ թե ուժեղացրեց ՀՀԿ–ին՝ ղարաբաղյան խնդրի շուրջ իշխանության համար տհաճ հարցադրումներ մատուցելու տեսքով, այլև Շահնազարյանի ներկայությունն ու ակտիվությունը նույնացրեց «Սասնա ծռեր» խմբավորման 2016թ. հետապրիլ յան գործունեության հետ: Թերևս միայն Արփինե Հովհաննիսյանն էր, որ երկու տարբեր բանավեճերի ժամանակ կարողացավ պահել ՀՀԿ-ի՝ ի սկզբանե հայտարարված ստանդարտը ու կառուցողական, զուսպ լինելով հանդերձ՝ ստեղծել տպավորություն, որ առնվազն կոնկրետ դեպքերում ավելի կոմպետենտ է, քան իշխանության ներկայացուցիչները:

«Իմ քայլը» դաշինքն, ըստ էության, համապետական քարոզարշավ չարեց, քանի որ քարոզարշավի բեռը, ինչպես և իշխանության ողջ բեռն ընդհանրապես, իր վրա վերցրել էր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանն առաջին իսկ օրից բավական արագ, դինամիկ ու ագրեսիվ ռիթմ հաղորդեց ընտրարշավին՝ թիրախավորելով ՀՀԿ–ին, տեղ–տեղ էլ նաև մյուս ուժերին, օրինակ, «Սասնա ծռերին» ու ՀՅԴ–ին: Մարզային այցերի ժամանակ Փաշինյանը զուգահեռաբար խոսում էր թե՛ տեղական խնդիրներից, թե՛ ակտիվ էր պահում համապետական քաղաքական դիսկուրսն ընդհանրապես ` live time ռեժիմում անդրադառնալով օրվա ընթացքում հայտնվող այս կամ այն բնույթի տեղեկատվությանը: Փաշինյանից զատ դաշինքի քարոզարշավն ընթանում էր արդեն ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների կողմից: Սակայն պարզ էր, որ այդ թեկնածուների քարոզարշավը ստվերվելու էր Փաշինյանի ֆոնին ու նրանք բավարարվելու են բացառապես լոկալ մասշտաբի քարոզարշավներով:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, թերևս, միակն էր, որ ողջ քարոզարշավի ժամանակ այդպես էլ չմտավ ո՛չ սև–սպիտակի, ո՛չ հակաքարոզչության, ոչ ինտրիգների դաշտ: Այդ ուժը իրականացրեց իր ուժերի տեսանկյունից բավական ներդաշնակ քարոզարշավ՝ թիրախավորելով հենց այն էլեկտորատը, որը ակնհայտորեն կողմնորոշված է կամ կարող է կողմնորոշվել դեպի այդ կուսակցությունը: Ակնհայտ էր, որ չնայած որոշակի սադրանքներին, ԲՀԿ–ն ի սկզբանե որդեգրել էր հակաքարոզչության ու իրարամերժության տրամաբանությունից դուրս ոճ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ու «Մենք» դաշինքը ամբողջ քարոզարշավի ընթացքում այդպես էլ չկարողացան ձերբազատվել «Ելք» դաշինքի ստվերից ու հեղափոխության արժեքների պահապանը լինելու մասին անդադար հիշատակելու կոմպլեքսից: Տարբեր հարթակներում, բանավեճերում անընդհատ զգացվում էր որոշակի անհարմարավետություն՝ մի կողմից ընդդիմության դաշտը զբաղեցնելու մտադրությամբ, մեկ այլ կողմից իշխանությանն ու Փաշինյանին չքննադատելու, իսկ առիթի դեպքում ամեն կերպ պաշտպանելու ձգտմամբ: Այս ուժերի անելիքը բավական բարդ էր, քանի որ նրանց պոտենցիալ էլեկտորատը առավել հակված է լինելու դեպի «Իմ քայլը»:

Զարմանալիորեն բավական հանգիստ քարոզարշավ իրականացրեցին նաև «Սասնա ծռերը»՝ որոշ բացառություններով, թեկուզ հայտնվելով տարբեր քննադատությունների թիրախում: Արցախի, ԱԺ–ի կարճաժամկետության շուրջ նրանց աղմկոտ հայտարարությունները անընդհատ դառնում էին քննարկման առարկա: Սակայն այն պահերին, երբ կոնֆլիկտը հասնում էր էսկալացիային, «Ծռերը» հանդարտության կոչերով էին հանդես գալիս: Դժվար է ասել, ուլտրա–հեղափոխական այս ուժի հանդեպ հասարակական իրական վերաբերմունքն ինչպիսին է: Մեծ հաշվով, այս ուժի դեպքում ամենակարևոր հարցը հետևյալն է. եթե նրանք չանցնեն խորհրդարան, ինչպիսի գործելաոճ են որդեգրելու:

Ընտրարշավին մասնակից նորելուկ ուժերից էլ, թերևս միայն «ՔՈ» ՍԴԿ–ն կարողացավ որոշակի ճանաչելիություն ապահովել, մի կողմից փիառի տեսանկյունից հետաքրքիր լուծումներով, մեկ այլ կողմից ներկայանալով որպես ծրագրային քաղաքականության ջատագով: Նրանց ստացած ձայները ցույց կտան, թե ինչպիսին է ծրագրային քաղաքականության պահանջարկը հետհեղափոխական Հայաստանում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան