Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains
Socity

Ծրագրերի տնտեսական բաղադրիչի մասին բոլորը որոշել են լռել

Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերի պայքար չի լինելու կամ գրեթե չի լինելու, կանխատեսելի էր դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ: Բայց որ գոնե եղած ծրագրերի մասին նույնիսկ մասնագետները կխուսափեն կամ կհրաժարվեն մասնագիտական տեսակետ հայտնել, դա, անկեղծ ասած անսպասելի էր:

Մասնագետները՝ հատկապես տնտեսագետները, կուսակցությունների ներկայացրած տնտեսական ծրագրերի հրապարակային համեմատություն չեն ցանկանում իրականացնել: Հավանաբար այն պատճառով, որ առանց այն էլ ծրագրերը՝ ծրագրեր չեն, իսկ տնտեսականի մասով գրվածները հիմնականում ֆանտաստիկայի ժանրից են:

Օրերս հեռուստաընկերություններից մեկի կազմակերպած քննարկման ժամանակ կուսակցությունների ներկայացուցիչները փորձում էին իրենց կուսակցությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ներկայացնել: Ու թեև քննարկումը մեծ հաշվով երևի թե միակն էր տնտեսական բլոկի քննարկման առումով, սակայն հետաքրքիրն այն էր, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե որ կուսակցությունը տնտեսական ինչպիսի մոդելի կողմնակից է: Ավելին, այդպես էլ հասկանալի չէր, թե վայրի կապիտալիզմից անցումն, օրինակ, սոցիալ–դեմոկրատական տնտեսական համակարգի ինչպես պետք է մեր երկրում իրականացվի:

Ինչ վերաբերում է բազմաթիվ կետերից բաղկացած տնտեսական ծրագիր–առաջարկների համեմատությանն ու վերլուծությանը, ապա այս ընթացքում Oragir.info-ի բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Մեզ հետ զրույցում տնտեսագետներից ոմանք չցանկացան իրենց անունը հրապարակել՝ նշելով, որ տնտեսական ծրագիր մեծ հաշվով չկա, մյուսներն էլ հարցը լսելուց հետո ասացին, որ զբաղված են:

Նման մոտեցումը թույլ է տալիս եզրակացնել, որ տնտեսագետներն ուղղակի կուսակցությունների ծրագրերում ներկայացված կենացաբանությունը չեն ցանկանում բաց տեքստով ուղիղ քննադատության ենթարկել, որպեսզի մյուս լռողների ֆոնին սև ագռավի տպավորություն չթողնեն:

Այնուամենայնիվ, լրագրողական սեփական դիտարկումները վկայում են այն մասին, որ «տնտեսական ծրագիր» վերնագրի ներքո գրված մտքերը մեծամասամբ ընդամենը բարի կամքի դրսևորում են, իսկ նման ձևով երկրում տնտեսական բարեփոխումներ անել ու տնտեսություն կառուցել հնարավոր չէ:

Ի վերջո, հասկանալի էլ չէ նաև, թե կուսակցությունների տեսլականը կյանքի կոչելու համար արդյո՞ք տնտեսական ռեֆորմ ենթադրվում է իրականացնել, թե՞ ոչ: Ու թեև իշխանությունները մի ձեռքով ընտրություններ են կազմակերպում, իսկ մյուս ձեռքով, օրինակ, ինժեներական քաղաք հիմնադրելու պայմանագիր կնքում ու հիմնարկեքի արարողություն իրականացնում, սակայն նորից շատ հարցեր պարզ չեն: Մասնավորապես, թե նոր իշխանություններն ու նրանց մերձավորներն արդյո՞ք նախկինների նման չեն փորձի ներթափանցել նմանօրինակ նախագծերի մեջ, արդյո՞ք պետական ու սեփական «բուրդն» իրար չեն խառնի, հետո չեն դառնա այս կամ այն շենք–շինության սեփականատերը և այլն: Եվ զարմանալի է, որ նման հարցերի մասին պարզաբանումներ հնչեցնելու փոխարեն հասարակությանը հիմնականում կենացաբանություն հիշեցնող անհասկանալի խոսքերով են փորձում կերակրել:

Եվ այս պայմաններում դժվար է հասկանալ, թե նման մոտեցումներով, ի վերջո, ուր ենք գնալու, երբ հազար կողմից ծակեր ունեցող մեր տնտեսական «նավը» օր օրի շարունակում է ջրով լվցվել, իսկ կառավարությունն ընդամենը զբաղված է նավի ծակերից լցված ջուրը հեռացնելով:

Եվ այս ֆոնին նախորդ իշխանություններին քառավալենտ քննադատության ենթարկող շատ տնտեսագետներ որոշել են բերանները ջուր առնել ու սպասել: Իսկ ովքեր այս ընթացքում հասցրել էին ծվարել ներկա իշխանությունների փեշերին, նույնպես հեռու են մնում իրատեսական գնահատականներ հնչեցնելուց:

Հարցն այնքան տեսանելի է, որ անգամ դրան փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է անդրադարձել, ինչը ևս մեկ անգամ հաստատում է, որ ընտրարշավի ընթացքում տնտեսական հեռանկարի հարցն ավելի կարևոր է, քան իրար վրա ցեխ շպրտելու՝ այս օրերին ավելի ակնառու դարձած գործելաոճը: