Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
Socity

Խուլերը չգիտեն, թե երկրում ինչ գործընթացներ են ընթանում

Ընտրությունների թոհուբոհի ժամանակ հաճախ շատ հարցերի ուշադրություն չի դարձվում: Շատ դեպքերում նաև անտեսվում են հասարակության այն շերտերի ներկայացուցիչները, որոնք սահմանափակ կարողությունների պատճառով ի վիճակի չեն լինում ակտիվ մասնակցել երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին: Ու եթե, օրինակ, շարժողական խնդիրներ ունեցողները ընտրարշավներին մասնակցելու դժվարություններ են ունենում, ապա խուլերի դեպքում պատկերն առավել մռայլ է: Նրանցից շատերն անգամ չեն էլ կարողանում տեղեկանալ, թե առհասարակ երկրում ինչ է տեղի ունենում:

Ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը Oragir.info-ի հետ զրույցում նշեց, որ շատ կարևոր հարց է բարձրացվում, քանի որ խուլերին հիմնականում հիշում են դեկտեմբերի 3–ին՝ հաշմանդամների օրվա կապակցությամբ: Մնացած դեպքերում նրանց մասին գրեթե մոռանում են:

«Իրականում խուլերի խնդիրներով պետք է խուլերի միավորումը զբաղվի, բայց այնտեղ նույնպես խժդժություններ կան: Ամպեր են կուտակվել այդ կազմակերպության կենտրոնական վարչության գլխին: Այս միավորումը պետք է ուժեղ լինի, որ կարողանա հարցեր բարձրացնել: Այսօր բարձրագույն կրթություն ստացողներ ունենք, բայց երբ ավարտեն, որտե՞ղ պետք է աշխատեն: Ինչ վերաբերում է ընտրություններին, դրան մասնակցելու կարգը թեև ժեստերի լեզվով թարգմանված է, բայց մարդկանց պետք է բացատրել, թե ինչ կուսակցություններ են առաջադրված, թեկնածուներն ովքեր են, ինչ տարբերություն կա թեկնածուների ծրագրերի միջև և այլն»,–ասաց Զ. Մելիքյանը:

Առաջին հերթին խուլերին պետք է կուսակցական անձանց հետ ծանոթացնել, հակառակ դեպքում նրանք պետք է իներցիայով գնան ընտրության: Ու թեև լրատվականներից որոշներում ժեստերի լեզվով թարգմանություն իրականացվում է, սակայն տեղեկատվական հոսքերն այնքան շատ են, որ ոչ բոլորն են կարողանում հասկանալ, թե ով՝ ով է: Ստացվում է, որ խուլերը կա՛մ իներցիայով իրենց ընտանիքի անդամի ուղղորդմամբ են ընտրություն կատարում, կա՛մ ընդհանրապես հրաժարվում են մասնակցել ընտրություններին:

Մասնագետի խոսքով, անիրազեկվածության պատճառով խուլերի մեծ մասը հրաժարվում է ընտրություններին մասնակցել, իսկ պատշաճ իրազեկում կազմակերպելու համար էլ ժամանակ և ռեսուրսներ են հարկավոր: Ինչ վերաբերում է միավորման ներսի խնդիրներին, ապա այստեղ կազմակերպության ղեկավարի աթոռի համար պայքարում են երկու հարազատ եղբայրներ, որոնք մեկը մյուսին դեմ են:

Ի դեպ, Հայաստանում խուլերի թիվը մոտ 3500 է, որն, ի դեպ, համապատասխանում է միջազգային ցուցանիշներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկացած ազգի կամ երկրի պարագայում բնակչության 0,1 %–ը խուլերն են կազմում: Այս թիվը աշխարհի խուլերի ֆեդերացիայի կողմից է հրապարակվել՝ հիմք ընդունելով սեփական ուսումնասիրությունները:

«Ապշելու բան է, բայց հետաքրքիր է, որ բոլոր երկրներում այդ թիվը համընկնում է իրական ցուցանիշների հետ: Այսինքն, անկախ երկրից ու բնակչության թվաքանակից, 0,1 %–ը խուլ է: Այսինքն, այս ցուցանիշը ողջ աշխարհում համաչափ է իր բնակչության թվաքանակին: Ավելացնեմ նաև, որ խուլերն աշխարհի մեջ մի աշխարհ են, ովքեր ունեն իրենց մշակույթը, իրենց լեզուն, իրենց վարքն ու բարքը, իրենց ավանդույթներն ու հետաքրքրությունները»,– ասաց Զ. Մելիքյանը:

Խոսելով կրթական խնդիրների մասին՝ նա նշեց, որ այսօր շատ ծնողներ նախընտրում են երեխաներին ներառական կրթություն ունեցող դպրոցներ տանել, բայց ավելի են բարդացնում իրավիճակը, քանի որ շատ հաճախ նման երեխաներով զբաղվող մասնագետներ դպրոցներում չեն լինում:

«Ծնողներն իրենց կոմպլեքսներից ձերբազատվելու համար երեխաներին տանում են ներառական կրթության, բայց երբ երեխան դառնում է 4–րդ, 5–րդ դասարանի աշակերտ, ծնողները հասկանում են, որ իրենց երեխայի մակարդակը 2–րդ դասարանին է համապատասխանում: Այսինքն, դպրոցներում աբսուրդային իրավիճակ է ստեղծվել, քանի որ հասկանալի չէ, թե, օրինակ, ուսուցիչը 30 աշակերտին ինչպես պետք է թողնի ու խուլ երեխային դաս բացատրի: Արտերկրում մեկ խուլ երեխայի 5 մասնագետ է տրամադրվում, իսկ մեզ մոտ դպրոցներում ժեստերի մասնագետներ չկան, որ խուլերին դաս բացատրեն: Մեր հանրակրթական դպրոցներում խուլերի համար խայտառակ պայմաններ են, մինչդեռ մասնագիտացված դպրոց հաճախելու դեպքում նրանք կարողանում են կայանալ, նույնիսկ հետագայում սեփական ընտանիքը կազմել»,– ասաց Զ. Մելիքյանը: