Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Politics

Վարուժան Բաբաջանյան. «Երկրի ղեկավարը պետք է ամենահավասարակշռված ու սառը դատող անձը լինի»

Տավուշի մարզից ԲՀԿ տարածքային ընտրական ցուցակով խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատգամավորության թեկնածու առաջադրված Վարուժան Բաբաջանյանն առաջին անգամը չէ, որ իր թեկնածությունն առաջադրում է, սակայն ներկա քարոզարշավը համեմատելով նախորդների հետ՝ այն մսուր–մանկապարտեզային է որակում:

Նրա դիտարկմամբ, նման տպավորության պատճառն այս ընտրությունների ժամանակ առաջադրվածների քայլերն են, որոնցից շատերը քաղաքական փորձառություն չունեն և պայքարն առավելապես դիտարկում են Նիկոլի կողքին լինել–չլինելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է իր քարոզարշավի մեկնարկին, ապա, ավանդույթի համաձայն, բոլոր քաղաքական գործընթացներից առաջ նա հանդիպում է ունենում Տավուշի մարզի մանկավարժների հետ. այս անգամ էլ մեկնարկը տրվել է նման հանդիպմամբ:

«Ընդհանուր առմամբ, տպավորությունը շատ տխուր է, և սկսված քարոզարշավը շատ անորակ կարելի է որակել: Անորակ է այն առումով, որ հերթական անգամ պետական ինստիտուտները ոտքի տակի փալաս են դարձնում: Հերթական անգամ ագրեսիան և էմոցիաները իրար են խառնվել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե Փաշինյանն ինչու է ամեն անգամ ինչ–որ պատճառով վրդովված դուրս գալիս հանրության մեջ ու սկսում հոխորտալ՝ կդատեմ, կփռեմ ասֆալտին : Չէ՞ որ բոլորն են այս պետության քաղաքացիները, իսկ մեր երկիրն էլ «բոստան» չէ: Ես սրտացավությունից եմ ասում, նա խորհրդականներ չունի՞, որ այս ամենը իրեն հուշեն: Ամեն անգամ, երբ նման էմոցիոնալ հռետորաբանություն եմ տեսնում, սիրտս պետության համար ցավում է, քանի որ իրականում հենց Փաշինյանը պետք է լինի մեր երկրի սթափության երաշխավորը և բացառապես պետք է գործի երկրում գործող օրենքների ոգու և տառի շրջանակներում, ոչ թե փողոցից հրահանգներ հնչեցնի»,– ասաց Վ. Բաբաջանյանը:

Ինչ վերաբերում է ընտրարշավի ժամանակ թեկնածուների միակ ասելիքին, այն սկսվում և ավարտվում է մեկ բառակապակցությունով՝ թեկնածուն Նիկոլի կողքի՞ն է, թե՞ ոչ, ինչը, ըստ թեկնածուի, վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանության հետևանք է:

«Խորհրդարանական երկրում վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ ժողովուրդը պետք է վարչապետ ընտրի: Բայց այդօրինակ արտահայտությունը որքանո՞վ է նպաստում քաղաքական ինստիտուտների դերի ու նշանակության բարձրացմանը: Եվ եթե վաղը–մյուս օրը վարչապետը հրաժարական տա, երկրի հանդեպ պատասխանատվությունը նույն այդ խորհրդարանը չի ստանձնելո՞ւ: Դրա պատճառով է, որ ընտրողներն այսօր դատարկ թերթիկը նախընտրում են քաղաքական թիմից: Եվ հենց դրանով էլ անլուրջ է քարոզարշավը»,– ասաց Վ. Բաբաջանյանը:

Խոսելով ներդրումների և ներդրողների մասին՝ նա նշեց, որ մի երկրում, որի ղեկավարն էմոցիաներով է առաջնորդվում, ներդրումներ չեն կարող լինել: Ընդհանրապես երկրի ղեկավարը պետք է երկրի ամենահավասարակշռված և սառը դատող անձը լինի: Համեմատելով նախորդ և ներկա ընտրությունների քարոզարշավների նմանություններն ու տարբերությունները, Բաբաջանյանի դիտարկմամբ, այս ընտրությունների ժամանակ իշխանական օղակների օգտագործումը զուտ իներցիոն բնույթ է կրում:

«Այս ընտրությունների ժամանակ ես չեմ տեսնում իշխանական լծակներն օգտագործելու պետական հրահանգ, բայց տեսանելի են «տասովչիկների», թաղային հեղինակությունների, որոշ դեպքերում նաև համայնքապետների վարչական բազմաթիվ լծակների օգտագործում: Բայց դա ոչ թե կառավարության հրահանգն է, այլ քանի որ չեն կարողացել ազդեցիկ թեկնածուների ներկայացնել, հիմա այդ թեկնածուներն իշխանության անունից մոտենում են ձայն բերողների ինստիտուտին և ասում են՝ եկեք մեր կողքին կանգնեք, մենք էլ պատվով դուրս գանք, որ վաղը–մյուս օրը կարողանանք ձեր երեխաներին մի տեղ պաշտոնի կամ աշխատանքի տեղավորենք: Այսպիսի գործընթաց է, բայց վերևից հրահանգ ես չեմ տեսնում»,– ասաց Վ. Բաբաջանյանը:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններից տավուշցի պարզ, սովորական, աշխատավոր ընտրողի ակնկալիքներին ու սպասելիքներին՝ պատգամավորի թեկնածուն նշեց, որ այս ընտրությունները ո՛չ քաղաքական, ո՛չ էլ սոցիալական ուղղվածությունն ունեն:

«Սա հետհեղափոխական ընտրություն է, և ես քաղաքական դիսկուրսի որևէ ակնկալիք չեմ տեսնում, ինչը խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ողբերգություն է: Երբ այս համակարգի պայմաններում հասարակությունը քաղաքական դիսկուրսի չի սպասում, չի ուսումնասիրում, թե, օրինակ, Տավուշի մարզի թեկնածուներն ովքե՞ր են, ի՞նչ քաղաքական ճանապարհ են անցել, այլ միայն նրանց հետաքրքրում է, թե տվյալ թեկնածուն Նիկոլի կողքին է, թե Նիկոլի կողքին չէ, սա ողբերգություն է: Եվ, ցավոք, իշխանություններն են նպաստում դրան, քանի որ երբ հայտարարում են, որ սա ոչ թե խորհրդարանի ընտրություններ են, այլ վարչապետի, ընտրողը դա ընկալում է՝ որ եթե ընտրում եք, օրինակ, Վարուժան Բաբաջանյանին, ապա չեք ընտրում Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի: Եվ, այո, այսպես շարունակվելու դեպքում այս խորհրդարանը բավականին ժամանակավոր բնույթ կկրի, որովհետև ես չեմ կարծում, որ խորհրդարանական երկրում մեկուկես տարուց ավելի հնարավոր կլինի անձնակենտրոն կառավարում իրականացնել: Եվ ցանկացած՝ անգամ իսկ ամենափոքր քաղաքական ցնցման դեպքում այս խորհրդարանը 5 րոպե հետո կփլվի իր մսուր–մանկապարտեզային կարգավիճակով»,– ասաց Վ. Բաբաջանյանը: